«ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՎԵԼ ՆԱԵՎ` ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

«ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՎԵԼ ՆԱԵՎ` ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

2018-03-29T15:57:42+00:00 28/09/2015|Կոտայք, Լրահոս|

«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում «Հետադարձ հայացք 100 տարի անց» խորագրի ներքո, միջոցառումներ են անցկացվել նաև Կոտայքի մարզում: ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցների ջանքերով, Նոր Հաճնի Կիլիկիայի հայերի պատմության թանգարանում կազմակերպվել է «Հայոց Մեծ Եղեռնը Կոտայքի դպրոցականների աչքեչով» ցուցադրությունը: Ներկայացվել են Արևմտահայաստանի նշանավոր հայկական հուշարձանների մասին ֆոտոնյութեր: Ցուցադրության ավարտից հետո, ՊՄՊ մարզային ծառայության պետ Կամո Հակոբյանը ներկայացրել է «Ցեղասպանությունը և շարունակվող մշակութային եղեռնը» թեմայով զեկուցումը, որն ուղեկցվել է պատմական, փաստագրական նյութերի ցուցադրությամբ: Միջոցառմանը մասնակցել են Նոր Հաճնի թիվ 4 դպրոցի աշակերտները, ուսուցիչները: Միջոցառման ավարտին մասնակիցներն իրենց տպավորություններով կիսվել են թանգարանի այցելուների մատյանում:

Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոցում էլ ՊՄՊ մարզային ծառայության պատասխանատուները հանդես են եկել «Պարզ խորագրությունից մինչև կոմպոզիցիա» թեմայով զեկուցումով: Միջոցառումը շարունակվել է Ջրառատ համայնքի մատուռում, իսկ գյուղի արևմտյան մասում գտնվող միջնադարյան գերեզմանոցում մասնակիցները ծանոթացել են գեղաքանդակ խաչքարերին, խաչի պատմությանը:

«Հայոց ցեղասպանությունը և միջազգային հանրությունը» թեմայով զեկուցումով ՊՄՊ մարզային ծառայության աշխատակիցները հանդես են եկել Չարենցավանի քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպված միջոցառման ընթացքում: