ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ «ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ»` ԵՃՇՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ «ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ»` ԵՃՇՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Սեպտեմբերի 28-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների և հավաքածուների կառավարման, զարգացման և մարքեթինգի բաժնի աշխատակիցների կողմից, իրականացվեց ֆոնդերում պահվող՝ Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցու, Գնդեվանքի Սբ. Ստեփանոս եկեղեցու, Լմբատավանքի, Հաղպատի վանական համալիրի և Հաղպատ վանական համալիրի Զանգակատան, մանրակերտների օրինակով հայ պատմամշակութային ժառանգության ճանաչմանը նվիրված գիտակրթական ծրագիր:

Ծրագրի շահառուները Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի 50 ուսանողներն էին: Նրանց համար կազմակերպվեց գիտաճանաչողական էքսկուսիա և բաց դաս նվիրված հայկական պատմաճարտարապետական հուշարձանններին: