ԲԱՑ ԴԱՍ՝ «ԼՈՌԻ ԲԵՐԴ» ՔԱՂԱՔԱՏԵՂԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑՈՒՄ

ԲԱՑ ԴԱՍ՝ «ԼՈՌԻ ԲԵՐԴ» ՔԱՂԱՔԱՏԵՂԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑՈՒՄ

«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում «Հիշատակի ժառանգություն» խորագրով միջոցառում է իրականացվել «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում: Միջոցառմանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Ստեփանավանի երիտասարդական միության և «Ստեփանավանը՝ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում ձևավորված երիտասարդական թիմի անդամներն ու քաղաքի գյուղատնտեսական քոլեջի ուսանողները:

Արգելոցի վարիչ Կ. Սերոբյանն անցկացրել է բաց դաս՝ «Հայերի ցեղասպանությունը՝ Օսմանյան կայսրությունում» և «Լոռի Բերդ» ամրոցի պատմությունը» թեմաներով: Մասնակիցների համար անցկացվել է նաև էքսկուրսիա: Նրանք ծանոթացել են արգելոցի տարածքում գտնվող հուշարձաններին, դրանց պատմությանը, պատմամշակութային արժեքին: Ինչպես բաց դասի, այնպես էլ էքսկուրսիայի անցկացման ընթացքում ակտիվ քննարկում է ծավալվել՝ Լոռի բերդի պատմության և հայոց ցեղասպանության վերաբերյալ: