ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է «ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ» ՄԵԴԱԼՈՎ

ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է «ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ» ՄԵԴԱԼՈՎ

2015-11-18T11:54:05+00:00 November 13th, 2015|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի` մասնաճյուղերի գործունեության համակարգման և տնտեսական աշխատանքների գծով տեղակալ, Մասիսի Կամավորական ջոկատի անդամ, ազատամարտիկ Սեյրան Առաքելյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան» մեդալով:

Սեյրան Առաքելյանը մասնակցել է արցախյան շարժմանը, 1988-92 թվականներին եղել է Գորիսի ինքնապաշտպանության ուժերի շտաբի պետը, մասնակցել է Գորիս-Շուռնուխ-Խնձորեսկ, Գորիս-Շուռնուխ-Կոռնիձոր, Գորիս-Խնածախ-Բայանդուր, ԼՂՀ Լաչինի միջանցքի ազատագրման և պաշտպանական մարտերին:

Սեյրան Առաքելյանը պարգևատրվել է նաև «Հինգերորդ բրիգադ» հուշամեդալով, ՀՀ ԵԿՄ հուշամեդալով և պատվոգրով:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կոլեկտիվը շնորհավորում է ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալին` «Վազգեն Սարգսյան» մեդալով պարգևատրվելու առիթով, մաղթում` ամուր առողջություն, աշխատանքային հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ ու խաղաղ երկինք: