ՄԱՔՐՎԵԼ ԵՆ «ՀԱՂԹԱՆԱԿԻ ԿԱՄՈՒՐՋ» ԵՎ «ԿԱՐՄԻՐ ԿԱՄՈՒՐՋ» ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

ՄԱՔՐՎԵԼ ԵՆ «ՀԱՂԹԱՆԱԿԻ ԿԱՄՈՒՐՋ» ԵՎ «ԿԱՐՄԻՐ ԿԱՄՈՒՐՋ» ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

2015-11-18T11:54:52+00:00 November 14th, 2015|Uncategorized|

Երեւանի քաղաքապետարանը, մայրաքաղաքն ավելի մաքուր և կանաչապատ դարձնելու նկատառումով, նոյեմբերի 14-ը հայտարարել է համաքաղաքային շաբաթօրյակի եւ ծառատունկի օր:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները ևս միացել են համաքաղաքային շաբաթօրյակին` վաղ առավոտից ձեռնամուխ լինելով սանիտարական մաքրման աշխատանքներին: Մաքրվել են «Հաղթանակի կամուրջ» և «Կարմիր կամուրջ» հուշարձանների տարածքները: