ՏՈՆԱԿԱՆ ՕՐԵՐԻՆ «ԶՎԱՐԹՆՈՑ» ԵՎ «ԳԱՌՆԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ ԿԱՇԽԱՏԵՆ

ՏՈՆԱԿԱՆ ՕՐԵՐԻՆ «ԶՎԱՐԹՆՈՑ» ԵՎ «ԳԱՌՆԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ ԿԱՇԽԱՏԵՆ

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի 2015 թ. դեկտեմբերի 14-ի N 794-Ա հրամանի համաձայն՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ «Զվարթնոց» և «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանները Ամանորի արձակուրդի ընթացքում կաշխատեն. 2016թ. հունվարի 4-ին, 5-ին, 8-ին, 9-ին և 10-ին ժամը 10.00- 17.00-ն:

ՀՀ մշակույթի նախարարի 2015 թ. դեկտեմբերի 29-ի 835-Ա հրամանի համաձայն փոփոխություն է տեղի ունեցել սահմանված սակագներում: Մասնավորապես՝ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքի տոմսի արժեքը՝ 1000 ՀՀ դրամի փոխարեն դարձել է 1200 ՀՀ դրամ, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքի տոմսի արժեքը սահմանված 700 ՀՀ դրամի փոխարեն դարձել է 1000 ՀՀ դրամ: «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի հայերեն էքսկուրսիոն տեքստի արժեքը 1000 ՀՀ դրամի փոխարեն դարձել է 1200 ՀՀ դրամ:

Տեղեկացնենք, որ ՀՀ քաղաքացիների, մինչև 18 տարեկան անձանց համար նախկինում սահմանված սակագները պահպանվել են: