ԱՀԱԶԱՆԳԻ ՀԵՏՔԵՐՈՎ

ԱՀԱԶԱՆԳԻ ՀԵՏՔԵՐՈՎ

2021-11-17T14:09:09+00:00 09/02/2016|Արմավիր, Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Օպերատիվ արձագանքման բաժնի թեժ գիծը հաճախ է հեռախոսազանգեր ստանում մեր հայրենակիցներից, ովքեր մտահոգություն են հայտնում հուշարձաններին առնչվող հարցերի շուրջ: Բոլոր հեռախոսազանգերին տրվում են օպերատիվ և սպառիչ պատասխաններ:

Հերթական ահազանգը փետրվարի 8-ին է եղել: Արմավիրի մարզի բնակիչ Անդրանիկ Սուրյանը` մարդկային կուտակումներ նկատելով մտահոգություն է հայտնել մարզի Նոր Արմավիր գյուղի Սուրբ Դավիթ մատուռի /պետ. ցուցիչ 3.71.1.1.3/ (կից գտնվում է գյուղի գերեզմանոցը) տարածքում հնարավոր գանձագողության վերաբերյալ:

Արմավիրի մարզային ծառայության պետ Անդրանիկ Սիմոնյանը, ՊՈԱԿ-ի օպերատիվ արձագանքման բաժնի աշխատակիցներն անմիջապես մեկնել են հուշարձանի տարածք: Պարզվել է, որ իրականում գանձագողություն չի եղել. տեղի բնակիչները գերեզմանոցից քիչ հեռու հոգեհացի արարողություն են կազմակերպել:

Թեժ գծին ահազանգող քաղաքացուն սպառիչ պարզաբանում է տրվել: