ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔ «ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-ՈՒՄ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔ «ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-ՈՒՄ

2016-02-25T15:19:44+00:00 23/02/2016|Uncategorized|

Համաձայն «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՔՊ և ԱԻ ու Տարածքային Կառավարման և Արտակարգ Իրավիճակների նախարարության 2016 թ. հիմնական միջոցառումների պլանի` ս.թ. փետրվարի 24-ին «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում կանցկացվի օբյեկտային վարժանք` «Հրդեհի դեպքում աշխատակիցների, մշակութային և նյութական արժեքների պաշտպանության կազմակերպումը» թեմայով:

Նպատակը` կառավարման համակարգի կատարելագործման արդյունավետության բարձրացմանը, հնարավոր հրդեհի դեպքում աշխատակիցների արագ ու ճիշտ կողմնորոշվելուն նպաստելն է, արտակարգ պատահարի մասին գիտելիքների փոխանցումը:

Նախապես մշակված սցենարի համաձայն` պայմանական հրդեհից հետո կազդարարվի տագնապ և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները կլքեն շենքը, որից հետո կիրականացվեն հետախուզական, փրկարարական, առաջին բուժօգնության աշխատանքներ և այլն:

Ուսումնավարժանքի արդյունավետ կազմակերպման և անցկացման նպատակով միջոցառմանը կմասնակցեն Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս Անի Տերտերյանը, ԵՓՎ Կենտրոն բաժնի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատի ծառայողները:

Այդօրինակ միջոցառումներ անցկացվել են նաև նախորդ տարիներին: