ԳԱՆՁԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ` ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

ԳԱՆՁԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ` ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

2021-11-17T14:09:06+00:00 24/02/2016|Արմավիր|

Փետրվարի 24-ին Արմավիրի մարզի «Քաղաքատեղի Արգիշտիխինիլի» հուշարձանի տարածքում /պետ. ցուցիչ՝ 3.71.1/ Արմավիրի մարզի ոստիկանության աշխատակիցների օպերատիվ միջոցառումների արդունքում հայտնաբերվել և ոստիկանական բաժանմունք բերման է ենթարկվել հուշարձանի տարածքում գանձագողությամբ զբաղվող երկու անձ: Փաստի առիթով իրականացվում է նախաքննություն:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արմավիրի մարզային ծառայության պետ Անդրանիկ Սիմոնյանը և Արգիշտիխինիլիի հնագիտական արշավախմբի պետ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ինեսսա Կարապետյանն այս պահին շտապում են դեպքի վայր՝ ճշտելու հուշարձանին հասցված վնասի չափը և պարզելու գանձագողության հետևանքով դուրս բերված նյութերի հետագա ճակատագիրը: Արգիշտիխինիլի ուրարտական ամրոցը հանրապետական նշանակության հուշարձան է և ընդգրկված է պետական սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկում:

Առավել մանրամասն կատարվածի մասին կտեղեկացնենք հետագայում: