Գեղարքունիքի մարզ, Գավառի տարածաշրջան, գյուղ Նորատուս, պետ,ցուցիչ`4.71.5
Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվել է IX դարում` Գեղարքունյաց Սահակ իշխանի նախաձեռնությամբ և գտնվում է գյուղի կենտրոնում: Եկեղեցին սրբատաշ է, ունեցել է մեծ քարերով կառուցված գմբեթավոր սրահ, սակայն, ժամանակի ընթացքում գմբեթն ու ծածկը փլվել են: Հետագայում` Ալաշկերտից ներգաղթողներն այն ծածկել են գերաններով:
1974-1975 թթ. կատարվել են վերականգնողական աշխատանքներ:
Եկեղեցին ունի պարսպափակ բակ, ուր կան բազմաթիվ խաչքարեր: Ամենահին արձանագրությունը կրող խաչքարը թվագրվում է 996թ.-ով, որն այժմ գտնվում է Հայաստանի պատմության պետական թանգարանում:
Եկեղեցուց հարավ IX-XVIII դ. գերեզմանոցն է /պետ. ցուցիչ` 4.71.5.1/, որտեղ այժմ կան տարբեր դարերի պատկանող շուրջ 43 խաչքար /պետ.ցուցիչ` 4.71.5.1.1-5.71.5.1.43/:
2012թ. եկեղեցում վերականգնողական-շինարարական աշխատանքներ են իրականացվել:
Օգտագործված գրականություն և փաստաթղթեր
1. Ս. Գ. Բարխուդարյան, « Դիվան հայ վիմագրության», Երևան, 1973թ.
2. Սամվել Հակոբյան, «Գեղարքունիքի մարզ, պատմական հանրագիտարան», Երևան, 2010թ.
3. Գեղարքունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակ: