(Русский) СМБАТАБЕРД

(Русский) СМБАТАБЕРД

2016-05-10T12:51:30+00:00 10/05/2016|Recent News, Monuments of Vayots Dzor|

1988 թ. սկսված Արցախյան շարժումը հայ ժողովրդի միասնական ուժի դրսևորումն է: Շուշիի ազատագրումը դարձավ մեր հերոսական ազատամարտի ամենափայլուն էջերից մեկը: Հայրենական Մեծ պատերազմում մեր պապերի, հայրերի ու եղբայրների սխրանքը վառ օրինակ եղավ տարիներ անց հայրենիքի մի հատվածի` Արցախի ազատագրման համար:

1992 թ. մայիսի ինը հայ ժողովրդի պատմության էջերում գրվեց որպես փառապանծ հաղթանակի օր: Մեր քաջերի սխրանքի ու շատերի կյանքի գնով կռած հաղթանակը դարձավ նորանկախ Հայաստանի ամենամեծ հպարտությունը:

Պատերազմի ավարտից հետո Հայաստանն ու Արցախը լծվեցին հայկական երկու հանրապետությունների շենացման, կայացման ու հզորացման գործին: Ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով ծավալված քառօրյա պատերազմը, ցավոք, մեր երիտասարդներից շատերի կյանքը խլեց: Այսօր էլ իրադրությունը լարված է, սակայն հայ զինվորը, սպան ու հրամանատարը սահմանի առաջնագծում են ու արժանի հակահարված են տալիս նենգ թշնամուն: Հայրենի հողի կանչով ռազմաճակատի առաջնագիծ մեկնեցին արցախյան պատերազմի վետերաններն ու կամավորները` մեր զինվորի կողքին կանգնելու համար:

Մեր ժողովուրդը զգացել է հաղթանակի բերկրանքն ու կորստի ցավը` պահպանելով վաղվա օրվա հանդեպ լավատեսությունը: Կրկին հաղթանակած ենք դուրս գալու հերթական անգամ մեզ պարտադրված պատերազմից: Մեր նորանկախ երկրի պատմության էջերը նոր հաղթանակներով են գրվելու, քանզի պատերազմի բովով անցած շարքային զինվորն ու հրամանատարը, մեր երկրի սահմանների ու անվտանգության երաշխավորներն են ու յուրաքանչյուրիս հպարտությունը:

Շնորհավորում եմ բոլորիս մայիսյան փառապանծ հաղթանակների առիթով: Համոզված եմ, որ մայիսը կրկին հաղթանակներ է արձանագրելու Հայոց պատմության էջերում: