Հետաքրքիր և ուսանելի միջոցառում էր կազմակերպվել Ծաղկաձորի Օրբելի եղբայրների տուն թանգարանում, ուր հյուրնկալվել էին Հրազդանի Հ. Օրբելու անվան թիվ 13 դպրոցի աշակերտները և հանրային գրադարանի աշխատակիցները: Ասմունքով ու երաժշտական կատարումներով հանդես են եկել դպրոցականները:
Հրազդանի երկրագիտական թանգարանը ևս այցելուների պակաս չի ունեցել: Այստեղ կազմակերպվել էր Հայաստանի նորանկախ պետականությանը և Արցախին նվիրված ֆիլմերի ցուցադրություն, այնուհետև՝ քննարկում: Ներկայացվել էր նաև ձեռագործ գորգերի ժամանակավոր ցուցադրություն, ինչպես նաև՝ ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցների պատրաստած Մեծ Հայրենականի և Արցախյան պատերազմի զոհերին (Կոտայքի մարզի հերոսներին) նվիրված հուշարձանների և հուշաքարերի լուսանկարների ցուցավահանակները: