ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը, «Բերդ» և Դաշտադեմ», «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցները, «Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոցը թանգարան -համայնք գործակցությամբ միջոցառումներ են անցկացրել՝ նվիրված ՀՀ Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձին։
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը Վաղարշապատի Զորավար Անդրանիկի անվան №12 հիմնական դպրոցի հետ համատեղ իրականացրել է միջոցառում՝ «Հայոց բանակի հերոսական էջերը» խորագրով։
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը Վաղարշապատի Զորավար Անդրանիկի անվան №12 հիմնական դպրոցի հետ համատեղ իրականացրել է միջոցառում՝ «Հայոց բանակի հերոսական էջերը» խորագրով։
Միջոցառման ավարտին մասնակիցները ծաղիկներ են խոնարհել դպրոցի բակում գտնվող 2020 թ․ 44 օրյա պատերազմի զոհերի հեշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։
Օրվան նվիրված միջոցառում է անցկացվել «Դաշտադեմ ամրոց» պատմամշակութային արգելոցի և Թալինի թիվ 2 դպրոցի գործակցությամբ։
«Բերդ» պատմամշակութային արգելոցը Հայոց բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված հանդիպում-քննարկում է անցկացրել Բերդի արվեստի դպրոցում։
Հանդպման նպատակն էր հավաքել, ստեղծել շրջանի ինքնապաշտպանության հետ կապված արխիվային նոր նյութեր։
Քննարկմանը մասնակցել են ներկա և նախկին զինվորականներ։
Բանակի օրվան նվիրված՝ «Բերդ» պատմամշակութային արգելոցի թանգարանում անցկացվել է տոնական միջոցառում Բերդի բազմագործառութային պետական քոլեջի հետ համագործակցությամբ:
Քոլեջի սաները հանդես են եկել երգով, ասմունքով:
Ելույթ են ունեցել համայնքապետարանի, թանգարանի և քոլեջի աշխատակիցներ։
Միջոցառումն ունեցել է ավելի քան երկու հարյուր մասնակից։
Միջոցառումներ են անցկացվել «Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոցի և Գոշի միջնակարգ դպրոցի գործակցությամբ․
«Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի և Ստեփանավանի Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի համագործակցությամբ։