(Armenian) ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԵՐՈՍ Ս. ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ

(Armenian) ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԵՐՈՍ Ս. ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ

2015-06-24T16:55:03+00:00 March 20th, 2015|Recent News|

«Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Բարիս Քոչարյանը, «Արփի» բնապատմական արգելոցի աշխատակից Հայկ Սարգսյանը, Արենի գյուղի բնակիչ Արսեն Մարտիրոսյանը, Գնիշիկի գյուղապետ Մեսրոպ Մելքոնյանը ս. թ. մարտի 18-ին եղել են «Արջերի» /պետ ցուցիչ` 9.12.4/ եւ «Մոզրովի» / պետ. ցուցիչ` 9.12. 5/ քարանձավների տարածքներում եւ արձանագրել, որ երկու քարանձավների շրջակայքում որեւէ ոտնահետք չկա, նախորդ տարվա մարտ ամսին տեղադրված / մուտքն արգելող/ ցուցանակները տեղում են, քարանձավների մուտքը փակ է: Վերջին շրջանում «Արջերի» եւ «Մոզրովի» քարանձավներ որեէ մեկը մուտք չի գործել: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության նախաձեռնությունը պայմանավորված է օրերս քարանձավագետների ու հնագետների հնչեցրած այն հայտարարությամբ, թե «Արջերի» քարանձավում ոչնչացվել է աշխարհում ընդամենը մի քանի նմանօրինակ ունեցող հելեկտիտը: Մարզային ծառայության պատասխանատուները նաեւ տեսա ու լուսանկարահանումներ են իրականացրել քարանձավների մուտքերի շրջակայքում, որով փաստվում է ոտնահետքի բացակայությունը:

«Ինկար» ՍՊԸ-ի նախագահ Սմբատ Դավթյանը մարտի 17-ի ասուլիսում հայտարարել էր, թե Մագիլի քարանձավը պետական պահպանության հուշարձանների ցանկում չկա:

Հայտնում ենք, որ Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի տարածքում հաշվառված Մագելանի քարանձավը 2003 թ. ՀՀ կառավարության հունիսի 26-ի N 754- Ն որոշմամբ ընդգրկված է ՀՀ պատմության եւ անշարժ հուշարձանների պետական ցուցակում / պետ. ցուցիչ` 9.8.11/: ՀՀ կառավարության 2007 թ. մարտի 15-ի N 385 -Ն որոշմամբ էլ Մագելանի քարանձավն ընդգրկված է ՀՀ պետական սեփականություն համարվող եւ օտարման ոչ ենթակա պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:

Բանախոսները նաեւ հայտարարել էին, թե «չկա համապատասխան փաստաթուղթ, որով Մագելի քարանձավն ամրացված է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին»:

Տեղեկացնում ենք, որ 1998թ. նոյեմեբերի 11-ին ՀՀ ԱԺ-ի ընդունած «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության ու օգտագործման մասին օրենքի համաձայն, հանրապետության տարածքում գտնվող հուշարձանները գտնվում են պետության պահպանության ներքո: ՊՈԱԿ-ը տվյալ դեպքում իրականացնում է պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային անշարժ հուշարձանների, հուշարձանախմբերի պահպանությունը: Սա նշանակում է, որ Մագելանի, Արջերի, Մոզրովի քարանձավները գտնվում են ՊՈԱԿ-ի պահպանության ներքո: Վայոց ձորի մարզի ՊՄՊ ծառայությունն ունի 14 պահապան եւ իրականացնում է շուրջ 1400 հուշարձանի պահպանություն: «Արփի» բնապատմական արգելոցի տարածքը, որում ներառված են «Մոզրովի», «Արջերի», «Մագելանի» եւ «Թռչունների քարայր» /Արենի-1/ քարանձավները գնտվում են Արփի բնապատմական արգելոցի աշխատակիցների պահպանության ներքո:

Քարանաձավները զբոսաշրջային նպատակներով օգտագործելու տեսակետին, ի դեպ համամիտ են նաեւ պատկան մարմինները: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը բազմիցս հայտարարել է, որ քարանձավներում այժմ զբոսաշրջության համար անհրաժեշտ պայմաններ չկան։ «Մոզրովի», «Արջերի» եւ մյուս քարանձավներն, անշուշտ, կարող են զբոսաշրջային լուրջ կենտրոններ դառնալ: Խնդիրը պետական հոգածության ներքո է եւ մշակվում է «Արփի» բնապատմական արգելոցի տարածքի զարգացման ծրագիր, որում կներառվի նաեւ քարանձավներն անվտանգ օգտագործելու հարցը: 1980 թ. բացված «Մոզրովի» քարանձավում չկան մշակված երթուղիներ, որոնք հնարավորություն կտան զբոսաշրջության նպատակով օգտագործելու հուշարձանը: Դրանք կմշակվեն մասնագետների համապատասխան գիտական ուսումնասիրությունից, ապա եզրակացությունից հետո: Այդ նպատակով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը գործնական քայլեր կատարել է եւ պատրաստ է համագործակցել ՀՀ քարանձավագիտական կենտրոնի, ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի, հայաստանյան ու արտասահմանյան անկախ փորձագետների հետ: Ի դեպ, Մագելանի քարանձավի զբոսաշրջության նպատակով օգտագործման ու զարգացման ծրագիրը ՊՈԱԿ-ն արդեն ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարարություն: Քարանձավների անվտանգ օգտագործումն անշուշտ կնպաստի հուշարձանների հանրահռչակմանն ու զբոսաշրջության զարգացմանը: