(Armenian) ՇՐՋԻԿ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ «ԶՎԱՐԹՆՈՑ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԻՑ ԿՈՒՂԵՎՈՐՎԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

(Armenian) ՇՐՋԻԿ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ «ԶՎԱՐԹՆՈՑ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԻՑ ԿՈՒՂԵՎՈՐՎԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

2014-10-09T17:03:40+00:00 October 9th, 2014|Новостная лента|

Հոկտեմբերի 1-ից «Զվարթնոց » պատմամշակութային արգելոց-թանգարանում ցուցադրվում են Արևմտյան Հայաստանի ճարտարապետական հուշարձանների 1910-1920-ական թթ. և մեր օրերում արված լուսանկարներ: Ցուցահանդեսը կազմակերպվել է առաջին աշխարհամարտի 100-րդ տարելիցի շրջանակներում, ներկայացված հին լուսանկարները «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող բնօրինակ սևանկարների (նեգատիվներ) վերարտադրություններ են /Արամ Վրույր, Արտաշես Վրույր/ և առաջին անգամ են դրվում շրջանառության մեջ:

Շրջիկ ցուցահանդեսը նախորդ ամիս ներկայացվեց Արմավիր քաղաքի մեր հայրենակիցների դատին: Այցելուները ծանոթացան Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգության հիշյալ կարևոր մասին:

Ցուցահանդեսի նպատակներն են Արևմտյան Հայաստանի ճարտարապետական հուշարձանների վիճակը մինչև Առաջին աշխարհամարտի ավարտն ու դրանից 100 տարի անց ներկայացնելը, հայկական պատմական հուշարձանների նկատմամբ Թուրքիայում առայսօր իրագործվող մշակութասպան /կուլտուրոցիդ/ քաղաքականության մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելն ու դպրոցականների, ուսանողների շրջանում սեփական մշակութային ժառանգության արժևորման, պատմական հուշարձանների նկատմամբ պատշաճ վերաբերմունքի ձևավորման և ազգային ինքնագիտակցության բարձրացման ուղղությամբ կրթական աշխատանքներ իրականացնելը:
Նախատեսվում է առաջիկայում լուսանկարների ցուցահանդեսը տեղափոխել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: