ՀԱԿՈԲ ՄԵՂԱՊԱՐՏ (XV-XVI ԴԴ.)

ՀԱԿՈԲ ՄԵՂԱՊԱՐՏ (XV-XVI ԴԴ.)

Երևան համայնք, պետ. ցուցիչ՝ 1.6.67.2: Հայ առաջին տպագրիչ և հրատարակիչ:

Հակոբ Մեղապարտը եղել է հայ առաջին տպագրիչը: XVI դարում հայ մշակութային կյանքի ամենամեծ իրադարձությունը՝ հայկական տպագրության սկզբնավորումը, կապված է Հակոբ Մեղապարտի անվան հետ։ Հայ ժողովրդի համար այս ծանր ժամանակաշրջանում Հակոբ Մեղապարտը Վենետիկում հիմնել է տպարան և 1512-1513թթ. լույս ընծայել հայերեն առաջին հինգ գրքերը` «Ուրբաթագիրք», «Պատարագատետր», «Աղթարք», «Պարզատումար» և «Տաղարան»:

Հայերեն գրքեր հրատարակելու իրավունքը Մեղապարտն ստացել է Հռոմի Հուլիոս 2-րդ Պապից` Դեմոկրիտ Տերրաչինա անունով մի իտալացու օգնությամբ: Տեղի գրաձուլող վարպետներին իր տված նմուշներով պատվիրել է հայերեն բոլորագիր և գլխագիր տպատառեր, զարդագրերի, պատկերների, զարդաձև շրջանակների տպատախտակներ, ձեռք է բերել տպագրական մեքենա և այլ սարքեր:

Հակոբ Մեղապարտի տպագրած գրքերի էջերը զարդանախշված են: Դրանց վրա դրոշմված են 4 մեծ և 24 փոքր զարդեր, ինչպես նաև մի շարք պատկերներ և զարդագրեր: Տպագրությունը երկգույն է՝ սև և կարմիր: Գրքերը կաշվե զարդանկար կազմերով են: Վերջին էջերին Հակոբ Մեղապարտի տպանշանն է՝ լատիներեն D. I. Z. A. տառերով. Dei Servus թարգմանաբար նշանակում է Աստծու ծառա, Iakobus` Հակոբ, Zanni` Ծաննի` Հովհաննես (յան), Armenius` Հայ: Յուրաքանչյուր գիրք տպագրվել է մի քանի հարյուր օրինակով: Այս գրքերը Վենետիկից հայրենիք և հայաբնակ այլ վայրեր են հասցրել հայ վաճառականները: Հակոբ Մեղապարտի տպագրական գործունեությամբ հիմք դրվեց հայկական գրատպության զարգացմանը: Նրա տպագրական արվեստի ավանդները յուրացրել և օգտագործել են հայ տպագրիչներ` Աբգար Թոխաթեցին, Սուլթանշահը, ռուս առաջին տպագրիչ` Իվան Ֆեոդորովը և եվրոպացի շատ տպագրիչներ:

Հակոբ Մեղապարտի ծննդյան 475 ամյակի առթիվ 1987թ. հոկտեմբերի 9-ին նրա անունը կրող պոլիգրաֆկոմբինատի շենքի մոտ տեղի է ունեցել հուշարձան-կոթողի բացման հանդիսավոր արարողությունը:

Հակոբ Մեղապարտի արձանը տեղադրվել է «Արմենպրեսի» հարևանությամբ:

Արձանի նյութը գրանիտ է, չափսերը` 6, 3.5 մ, քանդակագործն է ՀՀ ժողովրդական նկարիչ` Խաչատուր Իսկանդարյանը:

Օգտագործված գրականություն`
1. Խանջյան Ա., Երևանի արձանները, Երևան, 2004
Լրացուցիչ` 1.http://www.litopedia.org/index.php/{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}D5{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}80{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}D5{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}A1{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}D5{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}AF{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}D5{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}B8{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}D5{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}A2_{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}D5{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}84{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}D5{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}A5{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}D5{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}B2{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}D5{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}A1{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}D5{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}BA{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}D5{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}A1{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}D6{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}80{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}D5{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}BF ,
2. http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1267