Բարի գալուստ www.hushardzan.am
Շնորհակալություն մեր աշխատանքի նկատմամբ հետաքրքրության համար: Հուսով եմ` կայքն իր բովանդակությամբ և բազմաթիվ հնարավորություններով Ձեզ համար կդառնա տեղեկատվություն ստանալու լավագույն աղբյուր:
Մենք կփորձենք համալրել կայքը հետաքրքիր և օգտակար տեղեկություններով, իսկ Ձեր աջակցությունը և արձագանքները կլինեն անչափ կարևոր նախապայման կայքի կայացման համար: Հուսով եմ` կօգտագործեք կայքի բազմաթիվ հնարավորությունները տեղեկացված լինելու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և նրա մասնաճյուղերի գործունեության մասին: Դուք կարող եք Ձեր մեկնաբանություններն ու առաջարկներն ուղարկել մեզ բոլոր այն հարցերի շուրջ, որոնք ըստ Ձեզ պետք է լինեն մեր անձնակազմի ուշադրության կենտրոնում:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների
և պատմական միջավայրի պահպանության ծառայության»
ՊՈԱԿ-ի տնօրեն Ս. Առաքելյան
|