ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԵՆ ՄԱՔՐՎԵԼ

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԵՆ ՄԱՔՐՎԵԼ

2018-03-29T15:53:45+00:00 April 19th, 2016|Արարատ, Լրահոս, Հուշարձաններ|

Ապրիլի 18-ին՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվա առիթով, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արարատի մարզային ծառայության աշխատակիցների և Արտաշատի N զորամասի աշխատակիցների ջանքերով սանմաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Արատաշատ քաղաքի Գևորգ Չաուշի արձանի հարակից տարածքում:

Հանրակրթական դպրոցների աշակերտների աջակցությամբ էլ սանմաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Արարատ քաղաքի Երկրորդ աշխարհամարտում զոհվածների (ԵԱԶ), Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված և Արարատ գյուղում գտնվող Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշարձանների հարակից տարածքներում:

ՊՄՊ Արարատի մարզային ծառայության պատասխանատուները միջոցառումների մասնակից ժամկետային զինծառայողներին ու դպրոցականներին ներկայացրել են օրվա խորհուրդը, կարևորել պատմամշակութային ժառանգության պահպանության նկատմամբ հոգատար վերաբերմունքն ու պատասխանատվության զգացումը: