ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՑ ԴԱՍ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՑ ԴԱՍ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

2018-03-29T15:55:51+00:00 20/09/2016|Արմավիր, Լրահոս|

Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել նաև Արմավիրի մարզում: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայության պետ Անդրանիկ Սիմոնյանը, հուշարձանների պահապան Գագիկ Զեյնալյանը Մայիսյան համայնքում գտնվող արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ բաց դաս են անցկացրել հանրակրթական դպրոցի շուրջ 150 աշակերտների համար:

Մ/Ծ պետը հանգամանալից ներկայացրել է մարզի հուշարձանները: Անդրանիկ Սիմոնյանի խոսքով անկախության ձեռքբերման ճանապարհին նաև կորուստներ ենք ունեցել և մեր նորանկախ պետականության կայացմանն իրենց կյանքը նվիրաբերած քաջորդիների հիշատակը հավերժացնելու համար հանրապետության բոլոր մարզերում վերջին 25 տարիների ընթացքում մի շարք հուշարձաններ ու հուշակոթողներ են կանգնեցվել:

«Պարտավոր ենք հիշել, որ անկախությունը ձեռք է բերվել մեր զոհերի կյանքի գնով, հարգել նրանց հիշատակը ու նաև նրանց փոխարեն նպաստել մեր պետականության կայացմանը»:

Մարզային ծառայության պետը դպրոցականներին պատմել է նորանկախ Հայաստանի ձեռքբերումների մասին, կարևորել մշակութային ժառանգության դերն ու պահպանությունը:

Ելույթներով հանդես են եկել նաև կրթօջախի տնօրեն Իշխան Պետրոսյանը, Մայիսյան համայնքի ղեկավար Եսայի Մովսիսյանը: