«ԶՎԱՐԹՆՈՑ»-ՈՒՄ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 80 ԱՄՅԱԿԻՆ

«ԶՎԱՐԹՆՈՑ»-ՈՒՄ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 80 ԱՄՅԱԿԻՆ

2017-12-06T14:04:38+00:00 17/11/2017|Լրահոս|

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց- թանգարանում նշել են թանգարանի հիմնադրման 80 ամյակը։ «Զվարթնոցը  քարե արարչություն, ըմբոստություն քարե» խորագրով գրական-երաժշտական միջոցառման ընթացքում անդրադարձել են թանգարանի հարուստ գործունեությանը,  ընթերցվել են Պարույր Սևակի, Համո Սահյանի,Վահագն Դավթյանի , Հովհաննես Շիրազի բանաստեղծությունները՝ նվիրված  Զվարթնոց տաճարին  և ստեղծագործ հայ ժողովրդին, որի ճարտարապետական և կառուցողական  փայլուն մտքի արդյունքն է այս փառահեղ կոթողը։

Միջոցառմանը մասնակցել են Վաղարշապատի թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտները։ Գրական-երաժշտական ցերեկույթն ավարտվել է  պարային կատարումներով։  Տաճարի կառուցման ավարտը ներկայացնելու ընթացքում ընթերցվել է Վահագն Դավթյանի «Զարթնոց»  պոեմից մի հատված, այնուհետև ոգեշնչող հայկական մեղեդին շուրջպարի է հրավիրել  միջոցառման մասնակիցներին ու այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ նրանք կարծես տեղափոխվել են 7-րդ դար և  պարում են «Զվարթնոց» տաճարի շուրջը։