ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԵՆՑԱՂԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԵՆՑԱՂԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

2012-09-20T18:50:10+00:00 20/09/2012|Uncategorized, Լրահոս|

Վաղը Դիլիջանում կբացվի 19-րդ դ. վերջի եւ 20-րդ դ. առաջին կեսի քաղաքային կենցաղին նվիրված ժամանակավոր ցուցադրություն։ Կներկայացվի դիլիջանյան կենցաղին բնորոշ շուրջ 160 ցուցանմուշ՝ հյուրասենյակի կահավորանք, կենցաղում օգտագործվող խոհանոցային առարկաներ եւ այլն:
Կառավարության որոշմամբ, «Դիլիջան» ժողովրդական ճարտարապետության արգելոց-թանգարանի շենքերն ու շինությունները 2004-ից 50 տարով անհատույց հանձնվել են «Թուֆենկյան հոսփիթալիթի» ՍՊԸ-ին: «Դիլիջան» մասնաճյուղը չուներ անհրաժեշտ աշխատանքային տարածք գործունեության համար՝ կազմակերպելով ազգագրական բնույթի ցուցադրություն, նվիրված քաղաքային կենցաղին ու մշակույթին։ ՊՈԱԿ-ն իր միջոցներով Դիլիջանում տարածք է վարձակալել եւ համապատասխանեցնելով թանգարանային արժեքների ցուցադրության ու պահպանության առաջնահերթ պահանջներին որոշել է ժամանակավոր ցուցադրություն կազմակերպել։