ԲԱՑ ԴԱՍ ԵՎ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԼՈՌՈՒ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ

ԲԱՑ ԴԱՍ ԵՎ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԼՈՌՈՒ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ

2018-05-05T10:51:31+00:00 April 19th, 2018|Լոռի, Լրահոս|

ՊՄՊ Լոռու մարզային ծառայության նախաձեռնությամբ Ստեփան Զորյանի տուն-թանգարանում անցկացվել է բաց դաս և կազմակերպվել ֆիլմի ցուցադրություն:

Մարզային ծառայության պետն ու տեղակալը խոսել են մասնագիտական օրվա խորհրդի մասին, անդրադարձել հուշարձանների պահպանությանը և կոչ արել խնամքով ու հոգատարությամբ վերաբերվել պատմամշակութային ժառանգությանը։

 

Բաց դասը զուգորդվել է մարզի հուշարձանների լուսապատկերային ցուցադրությամբ։  Ներկա են եղել ոչ միայն աշակերտներ, ուսուցիչներ, այլև մշակույթի ոլորտի և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ։ Հատկանշական է, որ աշակերտները ցանկություն են հայտնել այսուհետև բաց դասերն անցկացնել հուշարձանների տարածքներում։

Ավարտին ներկաները դիտել են «Գլաձորի համալսարան» փաստավավերագրական ֆիլմը: ՊՄՊ Լուռու մարզային ծառայության նախաձեռնությամբ առաջիկայում մյուս հուշաձանների տարածքներում ևս կանցկացվեն սանիտարական մաքրման աշխատանքներ։

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության նախաձեռնությամբ սանիտարական մաքրման աշխատանքներ են իրակացվել մարզի 56 համայնքների 103 հուշարձանների տարածքներում։ Դրանց մասնակցել են մարզի 71 դպրոցների ավելի քան 1000 աշակերտներ, ժամկետային զինծառայողներ։ Հուշարձանների տարածքներում անցկացվել  են բաց դասեր՝  «Ժառանգություն սերունդների համար» թեմայով:

 

Հեղ. Ն. Եփրեմյան