ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԽԱՉՔԱՐԵՐ ԵՆ ԿԱՆԳՆԵՑՎԵԼ ՈՒ ԱՄՐԱԿԱՅՎԵԼ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԽԱՉՔԱՐԵՐ ԵՆ ԿԱՆԳՆԵՑՎԵԼ ՈՒ ԱՄՐԱԿԱՅՎԵԼ

2018-08-14T13:06:29+00:00 August 2nd, 2018|Կոտայք, Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ  Կոտայքի  մարզային ծառայության պատասխանատուները «Խաչքարերին  նոր  կյանք» ծրագրի  շրջանակում  խոնարհված  խաչքարերի  կանգնեցման  և  ամրակայման  աշխատանքներ են իրականացրել Հրազդան  քաղաքի  Ջրառատ  թաղամասի  եկեղեցու  և գերեզմանոցի տարածքում: Կանգնեցվել  ու  ամրակայվել  է չորս  բազալտե  խաչքար: Միջոցառման  աշխատանքներին  ակտիվորեն  մասնակցել  են  ՊՄՊ  ծառայության  պետի  տեղակալները  և  մարզային ծառայության հուշարձանների  պահապանները:

«Խաչքարերին  նոր  կյանք» ծրագրի  շրջանակում  անցած  երկու  ամիսների  ընթացքում  ՊՄՊ  ծառայության  նախաձեռնությամբ ուղղվել  է միջնադարյան 11 խաչքար:

Օգոստոսի  1-ին  տասնօրյակում  ամրակայման աշխատանքներ  կիրականացվեն  նաև  Արզականի  Նեղուցի  վանական  համալիրի  տարածքում` կկանգնեցվի ու կամրակայվի խոնարհված  ևս  5  խաչքար: