ԿՄԱՔՐՎԵՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

ԿՄԱՔՐՎԵՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

2019-05-16T15:20:11+00:00 March 22nd, 2019|Երեվան, Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը մարտի 23-ին, ժամը 10:00-ին հանրապետական շաբաթօրյակի օրը,  մաքրման աշխատանքներ կիրականացնի մայրաքաղաքի առավել աղտոտված՝  մասնավորապես Հրազդանի կիրճում գտնվող Մանկական երկաթուղու հարևանությամբ գտնվող «Հուշաղբյուրներ խորհրդային միության երիտասարդ հերոսներին», Սիլիկյան թաղամասի երկաթգծի կայարանին կից դամբարանադաշտի, Շենգավիթ 7-րդ փողոցին կից գերեզմանոցի և այլ  հուշարձանների տարածքներում:

ՊՈԱԿ-ը կոչ է անում մեր հայրենակիցներին միանալ նախաձեռնությանը և միասին բարեկարգել  հուշարձանների տարածքները: