ՔԱՅԼԵՐԹ-ՖԼԵՇՄՈԲ

ՔԱՅԼԵՐԹ-ՖԼԵՇՄՈԲ

2019-03-26T16:14:24+00:00 26/03/2019|Երեվան, Լրահոս|

Մարտի 30-ին, ժամը 17:00-ին քայլերթ- ֆլեշմոբ կանցկացվի: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները, ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում, կամավորների՝ ֆրանսիական քոլեջի ուսանողների հետ միասին կքայլեն մայրաքաղաքի գլխավոր  փողոցներով: Քայլերթ-ֆլեշմոբի ընթացքում կներկայացվեն ֆրանկոֆոն երկրների հայտնի հուշարձանները: Մասնակիցները կրելու են  ֆրանկոֆոն որևէ երկրի պատմամշակութային հուշարձանի պատկերով բաճկոններ:

Միացեք մեր նախաձեռնությանը: Ֆլեշ-մոբը կսկսվի Հանրապետության հրապարակից: Երթուղին հետեւյալն է՝ Հանրապետության հրապարակ,  Շառլ Ազնավուրի հրապարակ, Ֆրանսիայի հրապարակ, Ազատության հրապարակ ու վերադարձ՝ Հանրապետության հրապարակ:

Ֆլեշմոբի մասնակիցներին «կուղեկցի» «Երևանյան թմբուկահարներ»  խումբը: