Տոլմայի փառատոնը կանցկացվի «Զվարթնոց»-ում

Տոլմայի փառատոնը կանցկացվի «Զվարթնոց»-ում

2019-04-10T15:27:48+00:00 10/04/2019|Լրահոս|

Մայիսի 19-ին, «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ու «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» Հ/Կ նախաձեռնությամբ, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կանցկացվի տոլմայի համահայկական փառատոնը:

Բացառիկ հնարավորություն՝ համատեղելու համեղը և գեղեցիկը: Մասնակցելով փառատոնին՝ դուք կարող եք այցելել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան, ականատես լինել գեղեցիկ երաժշտական ներկայացումների և ներկա գտնվել  նաև՝ փառատոնի մրցանակաբաշխությանը:

Փառատոնի մուտքի տոմսի արժեքը՝ 750 ՀՀ դրամ է: Այն ներառում է.

  • մուտք արգելոց-թանգարանի տարածք
  • այցելություն թանգարանի ցուցադրություն
  • մասնակցություն փառատոնի միջոցառումներին։

Բաց մի՛ թողեք տարվա լավագույն իրադարձությանը ներկա գտնվելու Ձեր հնարավորությունը:

Տոմսեր ձեռք բերելու կամ նախապես ամրագրելու համար զանգահարել

📞 +374 55 471 100, +374 91 030 318