ԲՈՒԿԻՆԻՍՏՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ՝ «ՋՈՒՂԱ» ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՆ ԱԼԲՈՄԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ԲՈՒԿԻՆԻՍՏՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ՝ «ՋՈՒՂԱ» ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՆ ԱԼԲՈՄԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

2019-05-02T16:30:42+00:00 April 23rd, 2019|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հրատարակած  «Ջուղա»  հարյուրամյա  ցեղասպանության  վկան քառալեզու ալբոմն արդեն ընթերցողի սեղանին է:

Ապրիլի 29-ին, ժամը 15:00-ին, «Բուկինիստ» գրախանութ-սրճարանում /հասցեն՝ Մաշտոցի պողոտա 20 տ/ տեղի կունենա ալբոմի շնորհանդեսը:

ՊՈԱԿ-ի աշխատակից Աշոտ Մովսեսյանի և Արշակ Բանուչյանի կազմած ալբոմում ներառված են ՊՈԱԿ-ում պահպանվող Արամ Վրույրի՝ 20-րդ  դարասկզբի  Ջուղայի հայկական գերեզմանատան խաչքարերի լուսանկարներ, գիտական ու պատմական  տեղեկություններ։ Գրքին կից ներկայացված է նաև Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին  պատմող`«21-րդ դարի վանդալները» եռալեզու /հայերեն, ռուսերեն, անգլերեն/ վավերագրական ֆիլմի խտասկավառակը:

Քառալեզու ալբոմը տպագրվել է 500 օրինակ տպաքանակով, սակայն նախատեսվում է ավելացնել տպագրության թիվը: