ԱՐՇԱՎ-ԷՔՍԿՈՒՐՍԻԱ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ՈՒ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԱՐՇԱՎ-ԷՔՍԿՈՒՐՍԻԱ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ՈՒ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2019-05-10T13:21:34+00:00 May 3rd, 2019|Կոտայք, Լրահոս|

«Բանակ-կրթություն-մշակույթ» եռակողմ  գործակցության  շրջանակում՝ «Գյուղական  լանդշաֆներ» խորագիրը կրող միջոցառում է կազմակերպվել Արզնի  ավիացիայի  թիվ  Ն  զորամասի  կուրսանտների և Նոր Հաճնի  ավագ  դպրոցի 15  աշակերտների  համար: Նոր Գեղի, Արգել, Քարաշամբ, Թեղենիք, Բջնի  հուշարձանների տարածքներով կազմակերպված էքսկուրսիայի նպատակը՝ մասնակիցներին Նոր Գեղի-1 հնավայրի, Արգելի Գյումուշ  ՀԵԿ-ի, Հելենիստական  ժամանակաշրջանի քարայր-կացարանների, Քարաշամբի  դամբարանադաշտի  և  ամրոցների, Թղիթ  ամրոցի  և  Ծաղկավանք  գյուղատեղիի  պատմական  անցյալին  և  ժամանակագրությանը ծանոթացնելն էր:

«Բջնի ամրոց» արգելոցում մասնակիցներին տեղեկություններ են փոխանցվել  Սբ. Աստվածածին  և  Սբ. Սարգիս  եկեղեցիների, Սբ. Գրիգոր բազիլիկ  եկեղեցու  և  Բջնիի բերդի  մասին:

Էքսկուրսիան վարել է ՊՄՊ  Կոտայքի մասնաճյուղի  ծառայության պետ Կամո Հակոբյանը: Կուրսանտներն ու դպրոցականները եղել են նաև Բջնի  համայնքի բնակիչ Ա. Խաչատրյանի  անհատական  թանգարանում՝ ծանոթացել  հավաքածուին և  կավագործության  նմուշներին: