ՀՆԱԿԵՆԴԱՆԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԿՆՊԱՍՏԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՅԴ ՃՅՈՒՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

ՀՆԱԿԵՆԴԱՆԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԿՆՊԱՍՏԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՅԴ ՃՅՈՒՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

2019-06-24T13:25:03+00:00 June 21st, 2019|Երեվան, Լրահոս|

Երևանում մեկնարկել է Հնակենդանաբանության ասպրիանտական միջազգային 8-րդ համաժողովը: Առաջիկա երեք օրերի ընթացքում ոլորտի գիտնականները, ասպիրանտներն ու  թեկնածուները կքննարկեն արդիական համարվող թեմաներ:

«Ուրախ եմ ողջունել Ձեզ Երևանում, 8-րդ համաժողովի անցկացումը կարող է մեկնարկային լինել ոլորտի զարգացման ու մասնագետների վերապատրաստման առումով: Շնորհակալ եմ մեր լավագույն բարեկամներ՝ Վարշավային համալսարանի Հնագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Քշիշտոֆ Յակուբյակին ու նույն համալսարանի գիտաշխատող Քինգա Բիգորային այս համաժողովը՝ մեր երկրում կազմակերպելու համար: Ակնկալում եմ, որ հետագա համագործակցությունը կլինի առավել բարձր մակարդակի վրա», -բացման խոսքում ասել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պ. գ. դ. Աշոտ Փիլիպոսյանը ողջունելով մասնակիցներին, նշել է, որ կենդական աշխարհին նվիրված գիտաժողովը շատ կարևոր է այն առումով, որ միտված է գիտության այդ ճյուղի զարգացմանը և որին նվիրաբերում են իրենց գիտական ներուժը երիտասարդ գիտնականները:  Համաժողովը կեզրափակվի հունիսի 23-ին: Մեկնումից առաջ հյուրերը կհասցնեն ծանոթանալ հայկական պատմամշակութային ժառանգության մի փոքրիկ մասին՝ կլինեն Գառնիում, Մեծամորում, Զվարթնոցում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: