ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ SOS ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ SOS ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ

2014-02-25T16:09:05+00:00 25/02/2014|Լրահոս|

Կոտայքի մարզի SOS մանկական գյուղում օրերս ՊՄՊ մարզային ծառայության աշխատակիցների նախաձեռնությամբ կազմակերպվել է հանդիպում դպրոցականների հետ: Լուսապատկերների միջոցով ՊՄՊ աշխատակիցները ներկայացրել են Կոտայքի մարզի շուրջ 200 պատմամշակութային հուշարձաններ, դրանց դերն ու նշանակությունը, պահպանությանն ու հանրահռչակմանը վերաբերող խնդիրները, պատասխանել ներկաների հարցերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխայցելություններն ավանդական դարձնելու, համատեղ արշավներ կազմակերպելու մասին, որոնք կարող են նպաստել հայրենասիրական ոգով դաստիարակությանը, հուշարձանների ճանաչմանը, պահպանմանը եւ մշակութային ժառանգության մասին դպրոցականների գիտելիքի պաշարի հարստացմանը: