ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՀՌՉԱԿՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՄԱՐԶԵՐՈՒՄ

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՀՌՉԱԿՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՄԱՐԶԵՐՈՒՄ

2018-03-29T15:57:43+00:00 12/03/2014|Կոտայք, Լրահոս|

Վանաձորի N 16 հիմնական դպրոցում անցկացված Բուն Բարեկենդանի տոնին նվիրված միջոցառմանը մասնակցել են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Լոռու մարզային ծառայության աշխատակիցները : Ուսուցչական կազմին եւ աշակերտներին ներկայացվել են Լոռու մարզի պատմամշակութային ժառանգության արժեվորման, պահպանման, հանրահռչակմանն ուղղված ծրագրերը, միջոցառումները, հուշարձանների ոլորտում առկա խնդիրները: ՊՄՊ մարզային ծառայության աշխատակիցներն առաջարկել են սերտացնել գործակցությունը` բաց դասեր, արշավներ կազմակերպել, մասնակցել հուշարձանների մաքրման աշխատանքներին:

Բաց դասեր են անցկացվել նաեւ Գեղարքունիքի, Կոտայքի մարզերի հանրակրթական դպրոցներում: Գետիկ գյուղի ավագ դասարանների աշակերտների համար «Հուշարձանը մեր պատմությունն է» թեմայով դասախոսություն է ներկայացվել:
ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պատասխանատուները Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցում կայացած միջոցառման ընթացքում պատմել են մարզի հուշարձանների եւ խոսել դրա պահպանության, հանրահռչակման մասին: