ԲԱՑՎԵԼ Է ՍԻԱՄԱՆԹՈՅԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ

ԲԱՑՎԵԼ Է ՍԻԱՄԱՆԹՈՅԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ

2015-04-16T17:38:25+00:00 16/04/2015|Լրահոս|

Երևանի Սիամանթոյի անվան 162-րդ դպրոցի բակում այսօր բացվել է արևմտահայ բանաստեղծի կիսանդրին: Միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, մտավորականներ: Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ընդառաջ բացված բրոնզաձույլ քանդակի հեղիանկը ՀՀ վաստակավոր նկարիչ Տիգրան Արզումանյանն է, ճարտարապետը՝ Հայկ Ասատրյանը:

Կիսանդրին բացելու պատիվը տրվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, բարերար Աննա Քոչարյանին և Սիամաթոյի անվան դպրոցի տնօրեն Աննա Ստեփանյանին, ապա ներկաները ծաղիկներ են խոնարհել կիսանդրու առաջ: Արևմտահայ բանաստեղծի անվան դպրոցի բակում Սիմանթոյի կիսանդրին տեղադրվել է բարերար Աննա Քոչարյանի աջակցությամբ:

«Քանի որ մոտենում է ցեղասպանության 100-րդ տարելիցը, ուզում էի իմ համեստ ներդրումն ունենալ այդ առիթով կազմակերպվող միջոցառումներին: Սիամոնթոյի դպրոցի տնօրենն ինձ դիմեց կիսանդրու տեղադրմանն աջակցելու առաջարկով, ես էլ սիրով համաձայնեցի», -նշեց Աննա Քոչարյանը:

Երևանի քաղքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի խոսքով, այս նախաձեռնությունն իր առանձնահատուկ խորհուրդն ունի ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շարքում. «Քանդակն իսկապես շատ տպավորիչ է: Սիամանթոյի այս կիսանդրին մշտապես ամենքիս ու հատկապես այս հրաշալի երեխաների հոգում մեր արդար պահանջն է արթնացնելու, որ փոխանցվելու է սերունդներին»:

Քանդակագործ Տ. Արզումանյանը կարևորեց արևմտահայ բնաստեղծի կիսանդրու տեղադրումը. «Ես ներկայացրել եմ Սիամանթոյի դասական կերպարը և կուզեի, որ այսօրվա սերունդը նայելով Սիամանթոյի այս քանդակին, հիշեր ցեղասպանության ընթացքում դաժանորեն սպանված բոլոր հայ մտավորակններին: Հուսով եմ այսպիսի նախաձեռնությունները կնպաստեն դրան»:

Միջոցառման ավարտին Սիմանթոյի քանդակի հեղինակը` ՀՀ վաստակավոր նկարիչ Տիգրան Արզումանյանը հայ կերպարվեստի բնագավառում երկարամյա վաստակի և 70 ամյա հոբելյանի առիթով պարգևատրվեց ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: