ՍԱՆԱՀԻՆԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԱՂԲՅՈՒՐ

ՍԱՆԱՀԻՆԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԱՂԲՅՈՒՐ

2015-06-26T16:13:38+00:00 18/06/2015|Լոռի, Լոռի Հուշարձաններ|

Ք. Ալավերդի, Սանահին բնակավայր, պետ ցուցիչ` 5.2.1

Սանահինի աղբյուրը գտնվում է նույնպես վանական համալիրի պարսպապատված շրջանից դուրս` գյուղի արևմտյան եզրին:

Աղբյուրը լայնակի ձգված ուղղանկյուն սրահ է ճակատային երկկամար բացվածքով, իսկ կողքերեց այն եզերված է խուլ պատերով: Խորությամբ ծածկված է զույգ կիսագլանաձև թաղերը հենվում են լայնական պատերի, իսկ միջին մասում ավելի ցածր տեղադրված լայնական կամարի վրա: Երկու թաղեն էլ առնված են երկլանջ ընդհանուր կտուրի տակ: Սրահի աջակողմյան անկյունում (ջրի ելքի մասում) կառուցված է քառակուսի կտրվածքով քարե գուռ, որտեղից ջրի ավելցուկը լցվում է երկայնական պատին կից ջրահավաք նավը, որը իրար է միացված բազալտե խոշոր սալերով: Սառնորակ ջուրը, կավե թրծված խողովակները, բերված է Սուրբ Սարգիս մատուռին հարակից լեռան ընդերքից: Աղբյուրի պատին փորագրված է Մխիթար քահանայի (ԹՈւ ՉԴ) վերակառուցման նվիրատվական արձանագրությունը: Սրահի ներսում կան երկու ագուցված խաչեր:

Աղբյուրը վերջին անգամ վերանորոգվել է 1951-52թթ., որի ընթացքում լրացվել է ճակատի երեսապատը, ինչպես նաև կառուցվել է թաղերն ընդգրկող երկթեք երկաթբետոնե սալը, որի վրա շարվել են կտուրի ծածկասալերը:

Սանահինի աղբյուրը նմանատիպ կառուցվածքների շարքում հանդիսանում է ուշագրավ օրինակներից (ինչպես` Հաղպատի, Տաթևի և այլն):

Օգտագործված գրականուտյուն
1.Շախկյան Գառնիկ, Լոռի: Պատմության քարակերտ էջերը, Երևան, «Հայաստան», 1986