ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ

2018-03-29T16:00:42+00:00 24/02/2016|Վայոց Ձոր|

«Արփի» բնապատմական արգելոցի վարիչ Շաքե Ղարախանյանի նախաձեռնությամբ, Հայոց բանակի օրվան նվիրված «Մենք հզոր ենք մեր բանակով» խորագրով, միջոցառում է անցկացվել Արենիի միջնակարգ դպրոցում, որին ներկա են եղել դպրոցի բարձր դասարանների աշակերտներ, ուսուցիչներ:

Բացման խոսքում արգելոցի վարիչ Շաքե Ղարախանյանը կարևորել է հզոր և կայացած բանակի դերը հայրենիքի պաշտպանության, երկրի սահմանները ամուր պահելու, թշնամուն արժանիորեն դիմագրավելու կարևոր ու պատասխանատու գործում. «Մենք բոլորս էլ մեր հայրենիքի զինվորներն ենք, ուստի բոլորիս պարտքն է մեր գործով պահել, պահպանել մեր երկիրը, դուք` սիրելի աշակերտներ, ձեր հարուստ գիտելիքներով պետք է նպաստեք մեր երկրի բարգավաճմանը»:

Միջոցառումը սկսվել է բանակի կազմավորման մասին պատմող տեսաֆիլմի ցուցադրությամբ, ապա աշակերտները խոսել են բանակի դերի ու նշանակության մասին, հիշատակվել են այն անձանց անունները, որոնց անմիջական մասնակցությամբ ու ղեկավարությամբ կազմավորվեց Հայոց բանակը: Նրանք ազգային հերոսներ են, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հանուն հայրենիքի և հայ ժողովրդի ազատության: Միջոցառման ավարտին հնչել են ոգեշունչ բանաստեղծություններ, ռազմահայրենասիրական երգեր: