ՊՈԱԿ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ 2018 Թ․ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

ՊՈԱԿ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ 2018 Թ․ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

2018-08-13T13:30:25+00:00 30/07/2018|Լրահոս|

«Պատմամշակութային  արգելոց-թանգարանների  և  պատմական  միջավայրի պահպանության  ծառայություն» ՊՈԱԿ-ում ամփոփել են 2018 թվականի առաջին կիսամյակի աշխատանքները։ Այս  անգամ  ՊՈԱԿ-ը  մարզային  ծառայությունների, արգելոցների ու արգելոց-թանգարանների պատասխանատուներին  լսելու  հետաքրքիր  ձևաչափ  էր ընտրել։

 

 

ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը հաշվետության սկզբում  նշել է, որ այսուհետ մարզային ծառայությունների  ղեկավարները  և տվյալ մարզում գործող  արգելոց-թանգարանների պատասխանատուները կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները  կներկայացնեն  նույն  օրը:

«Այս մոտեցումը թույլ է տալիս ավելի օպերատիվ, արդյունավետ ու փոխկապակցված աշխատել, ընդգրկուն  պատկերացում  կազմել  տվյալ  մարզում  կատարված աշխատանքի կամ խնդիրների մասին», – ասել է Արա Թարվերդյանը։

Հենց այդ սկզբունքով էլ մարզային ծառայությունների, արգելոցների ու արգելոց-թանագարնների պատասխանատուները խոսել են արված աշխատանքի, խնդիրների մասին, առաջարկել  դրանց լուծման ուղիները։  Խոսելով  անցած  վեց  ամիսների աշխատանքի  մասին՝  նրանք,  որպես  առաջնային  խնդիրներ նշել են հուշարձանների պահպանական գոտիների բացակայությունը, անճշտությունները, ՏԻՄ ղեկավարների ոչ օրինաչափ գործողությունները և այլն։

 

Հաշվետվության ընթացքում քննարկվել  են  2017 թ․ ստեղծված  «Ամբերդ ամրոց» արգելոցում ևս տոմսային տնտեսություն կիրառելու  հարցերը։  «Գառնի» պատմամշակութային արգելոց- թանգարանի վարիչն  էլ տեղեկացրել է, որ  սալիկապատվել  է  ճեմուղին ու  բարեկարգվել  տարածքը,  ինչը բնականաբար նպաստել է այցելուների թվի ավելացմանը:  «Գառնի» արգելոց-թանգարանի այս տարվա նորամուծություններից  է  հաշմանդամ այցելուների համար սայլակների անվճար տրամադրումը և աուդիոգիդ ծառայության մատուցումը։

 

ՊՈԱԿ-ի տնօրենի՝ գիտական աշխատանքների գծով տեղակալ Կարեն Փահլևանյանն անդրադառնալով հուշարձանների պահապանների աշխատանքին, մարզային ծառայությունների  ու  մասնաճյուղերի  պատասխանատուներին  հորդորել  է  խիստ հետևել  հուշարձանների  պահպանությանը, առավել  ուշադիր  լինել հուշարձանների տարածքներ կատարվող պահապանների շրջայցերին, շինարարական աշխատանքների ընթացքում զգոն լինել հուշարձանների պահպանության խնդրի նկատմամբ, կատարված աշխատանքներն ակտիվ  ներկայացնել սոցիալական ցանցերում։

 

Հաշվետվության ավարտին ՊՈԱԿ-ի տնօրենի՝ գիտական աշխատանքների գծով տեղակալ Կ. Փահլևանյանը և գիտնական քարտուղար Ա․ Փիլիպոսյանը ՊՄՊ մարզային ծառայությունների պետերի և տեղակալների համար վերապատրաստման դասընթաց են անցկացրել։ Նպատակը` նորահայտ հուշարձանների հայտնաբերման դեպքում մարզային ծառայության աշխատակիցների անելիքը իրավական առումով ճիշտ  կազմակերպելն է՝  հնագիտական առարկաների հետագա ճակատագիրը տնօրինելու  համար: