ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՑ ԴԱՍ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՑ ԴԱՍ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

2018-12-06T15:16:00+00:00 December 6th, 2018|Կոտայք, Լրահոս|

ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության և ՊՈԱԿ-ի  մշակութային միջոցառումների կազմակերպման և մարքեթինգի բաժնի համատեղ նախաձեռնությամբ,  Կոտայքի  տարածաշրջանային  քոլեջում անցկացվել է  բաց  դաս՝ «Ճանաչենք, ժառանգենք, պահպանենք  և  փոխանցենք  սերունդներին»  խորագրով։  Բաց  դասի  ընթացքում ուսանողները  ներկայացրել  են  մարզի  պատմական  հուշարձաններին  և  զբոսաշրջությանը  նվիրված  շարադրություններ,  որոնցից նախապես  ընտրվել  էին  վեց լավագույնները  և  ներկայացվել  մրցույթի: Շարադրությունների հեղինակները իրենց աշխատանքները ընթերցել են «Զբոսաշրջության  ծառայությունների  կազմակերպում  օտար  լեզուների  խորացված  ուսուցմամբ» մասնագիտական  թեքումով  առաջինից չորրորդ  կուրսի  ուսանողների  համար  և  համատեղ քվեարկությամբ ընտրվել են երեք  լավագույնները։ Առաջին տեղը զբաղեցրել է առաջին կուրսի  ուսանողուհի  Տաթև  Սեդրակյանը, երկրորդը՝ դարձյալ առաջին կուրսի և երրորդ տեղը զբաղեցրել է երրորդ կուսի ուսանողուհի։

Հաղթող շարադրությունների հեղինակները և Կոտայքի  տարածաշրջանային  քոլեջը՝ ակտիվ  համագործակցության  համար, ՊՈԱԿ-ի  կողմից  նվեր են ստացել պատմամշակութային հուշարձաններին վերաբերող գրքեր: Միջոցառման վերջում ներկաները  դիտել են  ՊՈԱԿ-ի  նախաձեռնությամբ  ստեղծված «Գլաձորի  համալսարան» տեսաֆիլմը:

Միջոցառման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու համագործակցությունը և հետագայում համատեղ միջոցառումներ կազմկերպել  հուշարձանների տարածքներում։