(Հայերեն) ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(Հայերեն) ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

2016-06-06T12:13:25+00:00 06/06/2016|Monuments of Ararat, Recent News|

Ներկա օրերում այլ ի´նչ սև քնար
Սուր է հարկավոր կտրիճի ձեռքին.
Արյու´ն և կրա´կ թշնամու վերա,
Այս պիտի լինի խորհուրդ մեր կյանքին
Մ.Նալբանդյան

Գրող, հրապարակախոս, փիլիսոփա, հեղափոխական-դեմոկրատ, հայ ռեալիստական գրականության և քննադատության հիմնադիր

Ծնվել է Նոր Նախիջևանում (Դոնի Ռոստով)` արհեստավորի ընտանիքում: 1837-1845թթ. սովորել է հայրենի քաղաքում` Գաբրիել Պատկանյանի հիմնադրած դպրոցում: Որոշ ժամանակ Միքայելը սովորել է իր ուսուցչի որդու՝ հայ ականավոր բանաստեղծ Ռափայել Պատկանյանի հետ: 1848թ. հուլիսին Նալբանդյանը որպես քարտուղար աշխատանքի է անցնում Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի առաջնորդարանում։ 1953թ., թողնելով թեմի քարտուղարի պաշտոնը, Նալբանդյանը մեկնել է Մոսկվա և հայոց լեզու դասավանդել Լազարյան ճեմարանում: 1860թ. Սանկտ Պետերբուրգում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1854-1858թթ. սովորել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Մ. Նալբանդյանը գործնական օժանդակություն է ցուցաբերում արևմտահայ սահմանադրականների շարժմանը: 1862թ. Նալբանդյանը արտասահմանից վերադառնալով Նոր Նախիջևան` հուլիսի 14-ին, ձերբակալվում է ցարական ոստիկանության գործակալների կողմից։ Նրան մեղադրում էին ծավալած հեղափոխական գործունեության համար: 1866թ. Նալբանդյանը վախճանվում է աքսորավայրում` Սարատովի նահանգի Կամիշին քաղաքում:

Նալբանդյանի հայտնի բանաստեղծություններից են «Ազատություն» -1859թ., «Մանկության օրեր» – 1861թ., «Ապոլլոնին »- 1861թ., «Իտալացի աղջկա երգը» – 1861թ., «Ուղերձ» – 1861թ.:

Ականավոր մտածողի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 1965թ. նոյեմբերի 29-ին` Օղակաձև զբոսայգում, նրա անունը կրող փողոցի սկզբնամասում:

Արձանի նյութը բրոնզ և գրանիտ է, բարձրությունը` 4,5 մ: Ճարտարապետն է Ջ. Թորոսյանը, քանդակագործը` ժողովրդական նկարիչ Նիկողայոս Նիկողոսյանը:

Օգտագործված գրականություն`
1) Ա. Խանջյան, Երևանի արձանները, Եր. 2004թ.
2) https://hy.wikipedia.org/wiki/{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}D5{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}84{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}D5{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}AB{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}D6{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}84{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}D5{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}A1{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}D5{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}B5{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}D5{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}A5{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}D5{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}AC_{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}D5{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}86{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}D5{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}A1{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}D5{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}AC{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}D5{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}A2{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}D5{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}A1{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}D5{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}B6{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}D5{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}A4{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}D5{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}B5{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}D5{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}A1{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}D5{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}B6