ՎԻԿՏՈՐԻՆԱ-ՄՐՑՈՒՅԹ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵՎԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ

ՎԻԿՏՈՐԻՆԱ-ՄՐՑՈՒՅԹ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵՎԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ

2018-04-04T11:06:54+00:00 February 5th, 2018|Երեվան, Լրահոս|

ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների հանրահռչակման, օգտագործման և մարքեթինգի բաժինն ու ՊՄՊ Երևանի մարզային ծառայությունը համատեղ կազմակերպել են «Ճանաչենք մեր քաղաքի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով մրցույթ-վիկտորինա Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի Մանուկ Աբեղյանի անվան հենակետային թիվ 3 ավագ դպրոցում:

 

Երևան քաղաքի պատմության և մշակութային ժառանգության մասին իրենց գիտելիքներով մրցել են դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներից կազմված «Արծիվներ» և «Ավրորա» թիմերը: Միջոցառումն ընթացել է թիմերի ակտիվ մասնակցությամբ և թեժ պայքարի մթնոլորտում: Ընդմիջումներին  հայրենասիարական երգերի կատարումներով և պարերով հանդես են եկել դպրոցի աշակերտները:

 

Մրցույթին ներկա են եղել ուսուցիչներ, աշակերտներ և ՊՈԱԿ-ի աշխատակիցներ: Հաղթող է ճանաչվել «Ավրորա» թիմը:  Մրցույթի մասնակիցները, որպես խրախուսական հուշանվերներ, ստացել են ՊՈԱԿ-ի հրատարակած «Մեծամոր» հնագիտական նյութերի կատալոգը, իսկ դպրոցի գրադարանը՝ Թ. Թորամանյանի «Անիի միջնաբերդի հուշարձանները» գիրքը:

 

 

Միջոցառման ավարտին ելույթ է ունեցել ՊՄՊ Երևանի մարզային ծառայության պետ Վրեժ Հաջյանը և շնորհակալություն հայտնել վիկտորինային ակտիվ մասնակցության  համար,  իսկ կրթօջախի պատմության ուսուցիչ Վահրամ Սիմոնյանն էլ կարևորել է աշակերտության շրջանում մշակույթի զարգացմանը միտված միջոցառումների դերն ու, մասնավորապես, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նմանօրինակ նախաձեռնությունները և հույս հայտնել, որ այդպիսի ուսուցողական միջոցառումներ ավելի հաճախ կազմակերպվեն։