(Русский) МОНАСТЫРЬ БАРЦРАКАШ СУРБ ГРИГОР

2013-09-02T12:15:13+00:00 16/05/2013|Monuments of Lori|

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԲԱՐՁՐԱՔԱՇ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
Լոռու մարզ
գ. Դսեղ
պետ. ցուցիչ N 5.35.39

Դ Ս Ե Ղ

Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Դսեղ բնակավայրը Հայաստանի հնագույն և հանրահայտ գյուղերից է: Գտնվում է Դեբեդի խոր կիրճով և Մարցաջուր գետի ձորով եզերված սարահարթում՝ Վանաձորից 33 կմ հեռավորության վրա: Շրջակայքը հարուստ է բազմապիսի հուշարձաններով՝ վանական համալիրներ, եկեղեցիներ, մատուռներ, խաչքարեր, կոթողներ, հնագույն և միջնադարյան բնակատեղիներ, գերեզմանոցներ և այլն: Գյուղի անցյալը սերտորեն կապվում է նշանավոր Մամիկոնյան իշխանական տոհմի շինարարական և բարենորոգչական գործունեության հետ: Դսեղը Ավետիք Իսահակյանի խոսքերով ասված «ամենահայկական, ամենաազգային գրողի»՝ Հովհաննես Թումանյանի ծննդավայրն է, նրա մանկության ու պատանեկության օրրանը, որտեղ մեծ գրողի հայրական տունն է՝ 1939թ. վերածված թանգարանի:

Ըստ տեղադրության` Դսեղի պատմաճարտարապետական հուշարձանները բաժանվում են երեք խմբի. Առաջինը՝ Մարցաջրի ձորալանջի հուշարձանախումբն է (Սբ. Գրիգոր Բարձրաքաշ վանական համալիրն իր շրջակա հուշարձաններով), երկրորդը՝ գյուղի կենտրոնական մասում գտնվող հուշարձաններն են (միանավ և եռանավ եկեղեցիներ, խաչքարեր, կոթողներ, գերեզմանոցներ), երրորդը՝ գյուղի տակ Դեբեդի կիրճի աջակողմյան բարձրադիր մասում գտնվող Քառասնից մանկանց վանական համալիրն է, իր շրջակա հուշարձաններով:

Դսեղի հուշարձանների գլուխգործոցը Սբ. Գրիգոր Բարձրաքաշ վանական համալիրն է, որը գտնվում է գյուղից 2 կմ հս-աե՝ Մարցաջուր գետի ձախակողմյան ձորալանջի մի նեղ հարթակի վրա՝ թավուտ անտառի մեջ: Համալիր կարելի է իջնել Դսեղի սարահարթի արևելյան կողմից ձորը տանող զառիթափ և քարքարոտ նեղ արահետով:

Սբ. Գրիգոր Բարձրաքաշ վանական համալիրը հայոց ճարտարապետության մարգարիտներից է, որոշ ականատեսներ նրան անվանում են Հայաստանի երկրորդ Անի… Միջնադարում այստեղ գործել է կրթօջախ` հոգևոր ու գիտական համալսարան: Վանքում կրթություն են ստացել Մամիկոնյան տոհմի և հայոց մյուս իշխանական տների ժառանգներն ու հոգևոր դասի առաջնորդները:

Համալիրը կառուցված է դեղնավարդագույն ֆելզիտի սրբատաշ քարերով: Համալիրի կառույցների վրա պահպանվել են մոտ 40 տարաբնույթ արձանագրություններ և Մամիկոնյան նախարարական տոհմի զինանշանը՝ երկգլխանի արծիվ, ճանկերում՝ գառ, իսկ բարձրաքանդակի ներքևի բաց գիրքը վկայում է սրբավայրի նպատակի ու պատկանելության մասին: Համալիրի կազմի մեջ են մտնում երկու եկեղեցիները, գավիթը, մատուռը, Մամիկոնյանների տոհմական գերեզմանոցը: Համալիրի շրջակայքում են գտնվում ձիթհանի քարը, կամուրջի ու ջրաղացի մնացորդները, խաչքարեր, մի սրբաղբյուր ու պտղատու այգիներ:

Համալիրը մեր օրերն է հասել ավերված վիճակում (անցյալի տեղեկագիրներից մեկն այն նմանեցրել է կանաչ մահճում պառկած, ժպիտը դեմքին ջահել ու գեղեցիկ ննջեցյալի…): Մասնակիորեն նորոգվել է 1939թ., մաքրման և բարեկարգման աշխատանքներ կատարվել են 1950թ., 1969թ. և վերջինը՝ 2003թ. ՊՄՊ Լոռու մարզային ծառայության կազմակերպած, նպաստ աշխատանքի դիմաց ծրագրով իրականացված մաքրման, տարածքի բարեկարգման և որմնաքարերի ու զարդանախշ և արձանագիր բեկորների դասավորման աշխատանքների ժամանակ (ծրագրի ղեկավար՝ Ա. Գերյան, տեխ. հսկիչ՝ Հ. Մարուքյան):

Համալիրի հիմնական խումբը կազմող երկու եկեղեցիները և գավիթը կառուցված են իրար կից՝ մեկ շարքով: Պահպանված կառույցներից ամենից վաղ կառուցվածը հս կողմի միանավ դահլիճի տիպի եկեղեցին է՝ Սբ. Գրիգորը, որից պահպանվել են միայն պատերը՝ 3-4 մ բարձրությամբ: Արևելյան կողմում այն ավարտվում է խոր կիսաշրջանաձև խորանով, որին երկու կողմերից կից են ուղղանկյուն փոքր ավանդատներ՝ խորանից իրար հանդեպ բացվող մուտքերով: Աղոթասրահի միջին մասում և արևմտյան անկյուններում պահպանվել են ուղղանկյուն կտրվածքով որմնամույթերի մնացորդներ, որոնց վրա հենվել են կիսագլանաձև թաղը գոտկող կամարները: Ի տարբերություն մյուս հուշարձանների, որոնք կառուցված են սրբատաշ դեղնավարդագույն ֆելզիտե խոշոր քարերով, միանավ դահլիճը կառուցված է կոպիտ մշակված բազալտե մանր քարերով և ներսից եղել է սվաղված: Կառուցման վերաբերյալ տեղեկություններ հայտնի չեն, սակայն հորինվածքային և կառուցողական տվյալներով հավանական է X դ. պատկանելը:

Գլխավոր եկեղեցին Սբ. Աստվածածինն է (այդ անունով են պատերին պահպանվել մեծ թվով արձանագրություններ), որը գտնվում է միանավ եկեղեցու և գավթի միջև: Պահպանված են պատերը (հարավային և արևմտյան կողմերում մասնակիորեն), մույթերի կամարների մի մասը, հարավ-արևմտյան անկյունային մասի ծածկը, կոնստրուկտիվ և ճարտարապետական տարրեր, զարդաքանդակների մեծ թվով բեկորներ՝ ինչպես աղոթասրահում, այնպես էլ դրսում, պատերի շուրջ: Հիշատակվող երբեմնի գմբեթից ոչինչ չի պահպանվել: Սբ. Աստվածածինը հատակագծային հորինվածքով քիչ ընդհանրություններ ունի նմանօրինակ հուշարձանների հետ: Քառակուսուն մոտ համաչափություններով աղոթասրահը (9,6մ X10,2մ) զույգ կամարաշարերով հյուսիս-հարավ ուղղությամբ բաժանված է եղել երեք նավի: Գմբեթը հենվել է արևմտյան կողմում գտնվող զույգ սյուներից և խորանի եզրերին կից որմնասյուներից բարձրացող կամարների վրա: Գմբեթատակ մասի և խորանի միջև տարածության բացակայությունը պայմանավորել է գմբեթի տեղադրությունը արևելք-արևմուտք առանցքի միջին մասում, որի շնորհիվ հուշարձանը եղել է հավասարակշռված նաև այդ ուղղությամբ: Սյուները կամարներով կապված են եղել նաև պատերին կից որմնասյուների հետ, կրելով միաժամանակ եզրային ծածկերի բեռի մի մասը: Թաղերի մնացորդներից երևում է, որ դրանք ունեցել են տարբեր հորինվածքներ՝ կիսագլանաձև, հարթ և այլն: Սյուների և որմնասյուների բները, որոնց բարձրությունը հասնում է մոտ 3 մ, ինչպես նաև զարդաքանդակներով և շթաքարով մշակված խոշոր խոյակներն ու խարիսխները միակտոր քարից են: Եկեղեցու մուտքերը արևմտյան և հարավային կողմերից են: Հյուսիսից նրա մեջ բացվում է միանավ (Սբ. Գրիգոր) եկեղեցու հարավային մուտքը: Եկեղեցին ավերակ վիճակում էլ աչքի է ընկնում հարդարման բարձր մակարդակով, գեղարվեստական արտահայտչամիջոցների տեղին կիրառմամբ: Ըստ հարավային պատի ստորին մասի թվակիր արձանագրության (ԹՈՒ – ՈՀ – 670+551=1221), եկեղեցու կառուցումն սկսվել է Համազասպ Մամիկոնյանի թոռ և Սարգսի որդի Մարծպանի կողմից՝ Թամարի որդի Գիորգիի թագավորության և Իվանե Զաքարյանի աթաբեկության ժամանակ:

Ընդարձակ գավիթը Սբ. Աստվածածին եկեղեցուն կից է հարավից, շեղվելով արևմուտքից կցվելու ավանդական սովորույթից (պայմանավորված հավանաբար ռելիեֆի և տարածքի աննպաստ լինելով): Այն ունի 13դ. բնորոշ կենտրոնակազմ գավիթների հորինվածքը, որտեղ ծածկը հենվել է միջին մասի չորս սյուներից և պատերին կից որմնասյուներից բարձրացող կամարների վրա՝ կենտրոնում ունենալով երդիկ: Այն հատակագծում ուղղանկյուն է՝ 11,3մX14,3մ չափերով: Ուշագրավ է, որ ինչպես գավթի, այնպես էլ Սբ. Աստվածածին եկեղեցու երկար կողմը լայնական է, հավանաբար պայմանավորված նույնպես տարածքի աննպաստ վիճակով: Ծածկը և թաղակիր կամարները քանդված են, կանգուն են միայն հվ կողմի զույգ սյուները կապող կամարը և որմնակամարների մի մասը: Եկեղեցու կցման տեղում գավիթի կողմից նոր պատ չի դրվել, այլ որմնամույթերը ուղղակի հպվել են գոյություն ունեցող պատին: 1950թ. մաքրման աշխատանքների ժամանակ ի հայտ են եկել մեծ թվով նկարազարդ և զարդաքանդակներով պատած խոշոր սալեր, որոնք հավանաբար հանդիացել են հարթ առաստաղի մասեր: Գավիթը նախապես ունեցել է երեք մուտք՝ աե, ամ և հվ կողմերից, որոնցից աե կողմինը հետագայում առնվել է խորանի բացվածքի մեջ: Դեպի գավիթ է բացվում նաև Սբ. Աստվածածին եկեղեցու հվ կողմի մուտքը:

Գավթի արևելյան անկյունային մասերում եղել են քառակուսի անկյունագծով կրկնահարկ ոչ մեծ ավանդատներ (հարավային պատին պահպանվում են ավանդատան երկրորդ հարկ տանող աստիճանների մնացորդները): Բոլոր մուտքերը և պատուհանները պսակված են եզրակալներով: Հատկապես ուշագրավ է արևմտյան կողմի շքամուտքը, որի տիմպանի որմնակամարով եզերված հարթությունը պատած է վառ կարմիր ֆելզիտե հնգաթև աստղերով: Բարձր ճաշակով ու նրբագեղությամբ են լուծված ու հարդարված խորանի արտաքին ճակատային հարթությունները: Քանդակագործական արվեստի կատարյալ նմուշ է արևելյան նիստի պատուհանների պսակների հետ հորինվածքային սերտ կապի մեջ գտնվող Մամիկոնյանների տոհմանշանը հանդիսացող՝ մագիլներում գառ պահած երկգլխանի արծվի բարձրաքանդակը: Պատերը հարուստ են արձանագրություններով, որոնցում շատ են գավթի առանձին մասերի (ավանդատներ, սյուներ, կամարներ) կառուցմանը իրենց մասնակցությունը բերած անձանց (Սևճի, Համլիկ, Մամքան, Զատկեր, Ասանեթ, Կիկտ, Կատա, Գեղանի, Սիրապաշտ, Բոցադեղ, Խաթունիկ, Շուշան, Տերուն, Վասակ, Խորիշահ, Լելա, Բեթա և ուրիշներ) վերաբերող հիշատակությունները, ինչպիսիք հանդիպում են նաև Սանահինի գավթի արձանագրություններում: Գավթի պատերին կան շատ այլ արձանագրություններ ևս, որոնցից մեկը (ԹՈՒ – ՈՂԶ – 696+551=1247) վկայում է, որ գավթի կառուցումն ավարտվել է 1247թ. (համալիրի կառուցումը տևել է 26 տարի):

Համալիրից դեպի հարավ գտնվում է միջնադարյան գերեզմանոց, որտեղ բացի տապանաքարերից շատ կան միջնադարյան ուշագրավ խաչքարեր՝ մի մասը կանգուն, մյուսները՝ պատվանդաններից ընկած, որոշ մասն էլ ջարդված ու վնասված: Գերեզմանոցի տարածքում է գտնվում Սբ. Հարություն մատուռը, որին անվանում են նաև «Ագռավի տապան»՝ կապված հանրահայտ ավանդազրույցի հետ (համալիրի կառուցման ընթացքում տեղի է ունեցել մի հիշարժան միջադեպ: Շինարարները ճաշի նստելուց առաջ իրենց գլխավերևում նկատում են պտտվող ու անընդմեջ կռկռացող մի ագռավ, սակայն ուշադրություն չեն դարձնում: Քիչ անց, երբ խոհարարը վերցնում է կաթսայի կափարիչը և շերեփն առնելով փորձում է լցնել ճաշերը, ագռավն անսպասելիորեն սրընթաց նետվում է կաթսայի մեջ և փչացնում ճաշն ու շինարարների ախորժակը: Դրանից հետո միայն խոհարարը նկատում է կաթսա սողոսկած թունավոր օձին… Ագռավի ինքնազոհության դրդապատճառը պարզելուց հետո շինարարները որոշում են՝ այդ տեղն ու իրենց փրկության միջադեպը հիշարժան պահելու համար կառուցել մի «Ագռավախաչ»): Մատուռի երեք պատերն ու ծածկն իրականացված են մեծաչափ բազալտե սալերից, իսկ արևմտյան կողմից ողջ լայնությունը գրավում է մուտքի բացվածքը: Ծածկի սալի աստիճանաձևությունը մատնում է, որ մատուռը միաժամանակ ծառայել է որպես խաչքարի պատվանդան: Արևելյան սալի արձանագրության համաձայն մատուռը կառուցվել է Հովհաննես վարդապետի և նրա եղբայր Սարգսի կողմից (ՈՁԳ – 683+551=1234թ.):

Սբ. Հարություն մատուռի հարավային կողմում եղել է ձիթհան, որից պահպանվել են պատերի ստորին մասը՝ խոշոր որձաքարերով և 2մ տրամագծով բազալտե մամլաքարը, եզրագծով գոտևորող (ՉԱԵ – 715+551=1266թ.) շինարարական արձանագրությամբ: Վերջինիս համաձայն ձիթհանը կառուցվել է Մարծպանի որդիներ Վահրամի և Մամիկոնի պարոնության ժամանակ՝ Գորգ վարդապետի կողմից:

Ձորում՝ Մարցագետի ձախ ափին, պահպանվել է Xlll դ. Մամիկոնյանների կառուցած կամրջի խելը: