Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ («Մաշտոց Հայրապետ», «Սումպենց վանք»)

Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ («Մաշտոց Հայրապետ», «Սումպենց վանք»)

2013-08-27T12:01:32+00:00 19/06/2013|Կոտայքի Հուշարձաններ|

Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ («Մաշտոց Հայրապետ», «Սումպենց վանք»)

Կոտայքի մարզ
գ. Գառնի
պետ. ցուցիչ` 6. 21.14

Գտնվում է Գառնի գյուղի արևելյան կողմում: Գառնիում համեմատաբար լավ պահպանված միջնադարյան հուշարձաններից է: Ըստ պահպանված արձանագրությունների` կոչվում է Ս. Աստվածածին: Ավանդաբարանվանում են «ՄաշտոցՀայրապետ» եկեղեցի` 897 թ. Գառնիում վախճանված Հայոց կաթողիկոս Մաշտոց Եղիվարդեցու անունով (Մաշտոցի տապանաքարը Գառնիիհ եթանոսական տաճարի մոտ գտնվող «Մաշտոց Հայրապետ» մատուռի ներսում է ): XIV դ. կոչվել է նաև «Սումպենց (Սունպենց) վանք»: XII-XIII դդ. կառույց է: Արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցի է` կառուցված սրբատաշ բազալտ քարով: Պատերին պահպանվել են 1315 թ., 1341 թ. արձանագրություններ: Բակում կան քանդակազարդ խաչքարեր: Եկեղեցու մոտ, հարավային կողմում արձանագիր որմնափակ խաչքար է` կանգնեցված Հովհաննես և Աղվորիկ ամուսինների կողմից:

Հիմնական գրականության

Առաքելյան Բ., Կարախանյան Գ., Գառնի III, 1949-1956 թթ. Պեղումների արդյունքները, Երևան, 1962:

Պետրոսյան Հ.,, Գառնին IX-XIV դարերում, Երևան, 1988:

Սարգսյան Գ., Մայրավանք, Էջմիածին, 1958, N 4: