Ս. ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑԻ

Ս. ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑԻ

2014-02-21T10:07:05+00:00 21/02/2014|Արարատի Հուշարձաններ|

Ս. ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑԻ
Արարատի մարզ
գ. Արարատ
պետ. ցուցիչ` 3.15.4

 

Գտնվում է Արարատ գյուղի մեջ: Կառուցվել է 1866 թ. Պարսկաստանի Մակու քաղաքից այստեղ ներգաղթած հայերի նախաձեռնությամբ: Բազիլիկ կառույց է, որը երկու շարք երեքական մույթերով բաժանվում է երեք նավերի: Կիսաշրջանաձև խորանի երկու կողմերում ուղղանկյուն ավանդատներ են: Ձախակողմյան ավանդատան մոտ մկրտության ավազանն է: Խորանի աջ և ձախ կողմերում կամարակապ որմնախորշեր են: Եկեղեցին ունի երեք մուտք՝ հյուսիսային, արևմտյան և հարավային: Կառուցված է տեղական գորշ տրավերտին քարով: Պատերը ներսից սվաղված են կրով:

Եկեղեցուն կից զանգակատունն է, որը կառուցվել է 1866 թ.: Զանգակատունը վերակառուցվել է 2008-10 թթ. հովանավորներ Սամվել և Ստեփան Վարդանյանների կողմից:

Հիմնական գրականություն

Հակոբյան Ս. Արարատի մարզ. Պատմական ակնարկ, Երևան, 2010:

araratyan-tem.am կայքէջ: