Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ

Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ

2015-05-29T15:01:14+00:00 20/12/2014|Արարատի Հուշարձաններ|

Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ
Արարատի մարզ
գ. Արևշատ
պետ. ցուցիչ՝ 3.21.3

 

Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է Արևշատ գյուղում՝ նախկին համանուն եկեղեցու հիմքերի վրա: Հին, 1890 թ. կառուցված աղյուսաշեն, բազիլիկ եկեղեցին փակվել է 1937 թ., հետագա տարիների ընթացքում խոնարհվել է և վերածվել ավերակների: 2006 թ. ճարտարապետ Դավիթ Քերթմենջյանի նախագծով և բարերար Սամվել Դավթյանի օժանդակությամբ ավարտվել է տուֆակերտ, ուղղանկյուն հատակագծով, գմբեթավոր, փոքր զանգակատնով Ս. Գրիգոր Լուսավորիչ նոր եկեղեցու կառուցումը: Միակ գլխավոր մուտքը կամարակապ է, երկու կողմերում՝ քանդակված խաչքարերով: Եկեղեցու բակում տեղադրված են XII-XIII դդ. Գողթից արևշատցիների բերած խաչքարեր (պետ. ցուցիչ` 3.21.3.1, 3.21.3.2):

Հիմնական գրականություն

Մանուկյան Մ., Հայաստանի Հանրապետության մարզերը, քաղաքներն ու գյուղերը, Երևան, 2013: