ԽԱՉՔԱՐ «ՍՈՒՐԲ ՏԵՐՈՒՆԱԿԱՆ», «ՍԻՐՈՒՆ ԽԱՉ»

ԽԱՉՔԱՐ «ՍՈՒՐԲ ՏԵՐՈՒՆԱԿԱՆ», «ՍԻՐՈՒՆ ԽԱՉ»

2013-08-28T11:28:03+00:00 June 12th, 2013|Հուշարձաններ|

ԽԱՉՔԱՐ «ՍՈՒՐԲ ՏԵՐՈՒՆԱԿԱՆ», «ՍԻՐՈՒՆ ԽԱՉ»
Լոռու մարզ,
գ. Դսեղ
պետ. ցուցիչ` 5.35.22

 

Խաչքարը գտնվում է Դսեղ համայնքի հյուսիսարևելյան հատվածի հարթակի եզրին, Քարինջ գյուղի դիմաց, Մարց գետի ձախափնյա կիրճի եզրին:

Խաչքարի բարձրությունը պատվանդանով 4.20 մ է և կերտված է վարդագույն քարից: Խաչքարի վրա պատկերված է Փրկիչը` գահավորակի վրա նստած. աջ և ձախ կողմերում կան վիմագիր հապավումներ` ՅՍ – ՔՍ (Յ[իսու]ս Ք[րիստո]ս):

Խաչքարը կանգնեցված է եռաստիճան պավանդանի վրա: Համեմատաբար բարվոք վիճակում է, վնասված է միայն խաչաքանդակի ձախ թևի ստորին հատվածը:

Ծաղկյալ խաչի ստորին հատվածից ներքև երկրագնդի խորհրդանիշն է (վնասված է նաև քանդակի ստորին ձախ մասի նախշը):

Հուշարձանը թվագրվում է XIII դ., թեև կարելի է ավելի վաղ ժամանակաշրջանի վերագրել: