ԵԿԵՂԵՑԻ

ԵԿԵՂԵՑԻ

2014-08-07T13:56:12+00:00 07/08/2014|Լոռի Հուշարձաններ|

ԵԿԵՂԵՑԻ
Լոռու մարզ
գ. Սվերդլով
պետ. ցուցիչ՝ 5.101.7.2

 

Գտնվում է գյուղի հյուսիսարևելյան բարձրադիր մասում, միջնադարյան գերեզմանոցի տարածքում, Ս. Գևորգ եկեղեցուց հյուսիս: Ելնելով կառույցի հորինվածքային առանձնահատկություններից՝ թվագրվում է XIII դ.: Միանավ, ուղղանկյուն հատակագծով փոքրածավալ եկեղեցի է՝ կառուցված դեղնավուն ֆելզիտով և անմշակ ու կիսամշակ որձաքարով: Արևելյան կողմում կիսաշրջան խորանն է՝ երկու կողմերում մինչև գետինը իջնող մեծ բարձրության խորշերով: Ունի ուղղանկյուն բացվածքով, ցածրադիր մեկ մուտք՝ հարավային ճակատից: Արտաքին հարդարանքում աչքի են ընկնում երկու լուսամուտների և մուտքի բարավորների մշակումները: Մեծ թեքությամբ երկլանջ տանիքով կառույց է: Առանձնանում է իր վերսլաց համաչափություններով:
Մեզ է հասել կանգուն վիճակում: Կիսագլանաձև թաղը խարխուլ վիճակում է:
Շրջակայքում պահպանվել են միջնադարյան տապանաքարեր:

Հիմնական գրականություն

Շախկյան Գ., Լոռի. պատմության քարակերտ էջերը, Երևան, 1986: