ԱՄՐՈՑ ԵՎ ԵԿԵՂԵՑԻ

ԱՄՐՈՑ ԵՎ ԵԿԵՂԵՑԻ

ԱՄՐՈՑ ԵՎ ԵԿԵՂԵՑԻ
Գեղարքունիքի մարզ
գ. Նորաշեն

պետ. ցուցիչ՝ 4.70.1 (ամրոցի)
պետ. ցուցիչ՝ 4.70.9 (եկեղեցու)

 

Նորաշեն գյուղի հարավարևմտյան եզրին, Նորաշեն-Ծովազարդ գյուղամիջյան հին ճանապարհի աջ կողմում պահպանվել է մ.թ.ա. II-I հազ. ամրոցը, որի միջնաբերդի պարիսպները ձգվում են շուրջ 400 մ: Պարիսպների վրա բարձրանում են 11 քարաբուրգերի հիմքեր: Կացարանների հետքերը տարածված են ամենուր: Ենթադրվում է, որ ամրոցը եղել է Իշտիկունու ամրոցախմբի հարավարևելյան բերդը: Ամրոցի ստորոտում մ.թ.ա. II-I հազ. դամբարանադաշտ է:
Գյուղի մեջ են գտնվում XI-XII դդ. եկեղեցու ավերակները: Պահպանվել են միայն հատակագծում ուղղանկյուն, արևելյան խորանով կառույցի՝ բազալտով շարված հիմնապատերը: Եկեղեցու շուրջը գերեզմանոց է՝ VII-XVII դդ. բազմաթիվ խաչքարերով և բեկորներով:
2003 թ. ավերակ եկեղեցու տարածքում տեղացիների ջանքերով տեղադրվել է 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում զոհված նորաշենցիների խաչքար-հուշաքարը:

Հիմնական գրականություն

Մարտիրոսյան Գ., Սևան. հայրենագիտական ակնարկներ, Երևան, 1998: