«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Վայոց Ձորի մարզային ծառայության պահապան Վարուժան Պապլոյանը այսօր առավոտյան Շատին գյուղում գտնվող X-XVII դարերում կառուցված Շատին վանական համալիր (պետ. ցուցիչ՝9.35.14) տարածք կատարած շրջայցի ժամանակ արձանագրել է, որ փլվել է հուշարձանի պարսպի կանգուն մնացած հատվածը: Այն հանրապետական նշանակության հուշարձան է և ընդգրկված է պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկում: «Շատին վանական համալիր» հուշարձանը 2008 թ. ընդգրկված է նաև առավել վտանգված հուշարձանների ցանկում: