ԳԱՆՁԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ` «ԱՄՐՈՑ» ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

ԳԱՆՁԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ` «ԱՄՐՈՑ» ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

2018-03-29T15:57:42+00:00 05/04/2016|Կոտայք, Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության հուշարձանների պահապան Նորիկ Գրիգորյանը Գառնի գյուղից 1 կմ հյուսիս արևմուտք գտնվող հանրապետական նշանակության «Ամրոց» հուշարձանի տարածք /պետ. ցուցիչ` 6.21.2, Ք.ա. 3-2 հազ./ կատարած շրջայցի ժամանակ նկատել է, որ մի քանի հատվածներում փոսեր են փորել , նաև` դամբարան ավերել: Ըստ ամենայնի` կատարվածը գանձախուզություն է: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը փաստի առիթով դիմել է Կոտայքի մարզի դատախազություն :

Հ. Գ. «Ամրոց» հուշարձանն ընդգրկված է պետական սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթակա հուշարձանների ցուցակում: