«Թանգարանների միջազգային օրվա» և «Թանգարանների գիշեր» օրերի շրջանակում միջոցառումներ են անցկացվել Վայոց ձորի մարզի տարբեր համայնքներում: Մասնավորապես` «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանում և Վերնաշեն համայնքի միջնակարգ դպրոցում «Ազատագրական պայքարի պոռթկումը Սարդարապատում» և «Թանգարանները ու տեղեկատվական տեխնոգիաները» խորագրերը կրող բաց դասեր են կազմակերպվել: Հանրակրթական դպրոցում բացվել է նաև Սարդարապատի հերոսամարտի նկարների ցուցադրություն:
«Ազատագրական պայքարի պոռթկումը Սարդարապատում» միջոցառումը ուղեկցվել է Ա. Տերտերյանի, Է. Հովհաննիսյանի «Սարդարապատ», Ա. Գևորգյանի « Սարդարապատ» և Տ. Մանսուրյանի «Սպիտակ անուրջներ» ստեղծագործություններով: Միջոցառմանը մասնակցել են Վերնաշենի դպրոցի միջին և բարձր դասարանների 50-ից ավելի աշակերտներ, մանկավարժներ, Եղեգնաձորի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողներ, Վայոց ձորի մարզպետարանի կրթության վարչության պետ Ա. Ղազարյանը, այլք:
«Թանգարանները և տեղեկատվական տեխնոլոգիաները» թեմայով բաց դասի ընթացքում խոսել են թանգարաններում ժամանակակից կապի միջոցների կիրառման մասին: Դպրոցականներին ներկայացվել է ՊՈԱԿ-ի պաշտոնական`hushardzan.am կայքէջը, որտեղ զետեղված են նախորդ միջոցառմումների մասին հաղորդագրություները, լուսանկարները:
Օրվա խորհրդին համահունչ միջոցառում է անցկացվել նաև Արենիի միջնակարգ դպրոցի 6-րդ և 7-րդ դասարանների աշակերտների համար: Ներկայացվել են մարզի պատմամշակութային հուշարձանները: ՊՄՊ մարզային ծառայության պատասխանատուները խոսել են «Թռչունների քարանձավ»-ի, Նորավանքի վանական համալիրի և Արենիի Ս. Աստվածածին եկեղեցու պատմության մասին:
Հեղ.` Մ. ԱՎԱՆԵՍՅԱՆ