«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Երևանի պատմության թանգարանի հետ համատեղ հոկտեմբերի 19-ին, ժամը 12։00-ին «Մետրոնոմ» կենտրոնում կբացվի «Հին ու նոր Երևան» խորագրով ցուցահանդես։ Երևանի 2800 ամյակին նվիրված ցուցահանդեսին կներկայացվեն ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող Արտաշես Վրույրի` ապակե սևանկարներից արված լուսանկարները /1927 թ./ և Երևանի պատմության թանգարանի տրամադրած մայրաքաղաքի հին լուսանկարներ։ Երևանի պատմության թանգարանի մեկդարյա վաղեմության և Արտաշես Վրույրի լուսանկարները կպատմեն հին ու նոր Երևանի ճարտարապետական դիմագծի, շինությունների և նշանավոր անձանց մասին: