Հայաստանի Պատմության թանգարանի ղեկավարության հրավերով, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերի հաշվառման ու պահպանման բաժնի գիտաշխատող, հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը տևական ժամանակ «աշխատում» է թանգարանի մարդաբանության ֆոնդում: Հասմիկ Սիմոնյանը գործընկերների հետ կիսվում է մասնագիտական հարուստ փորձով:
Նպատակը՝ մարդաբանության ֆոնդը դասակարգելը, հաշվառելը, փաթեթեավորելն ու համապատասխան արկղերում տեղադրելն է:
Դրանք Հայաստանի տարբեր հնագիտական տարբեր հուշարձանների՝ Լճաշենի, Հոռոմի, Արթիկի, Ակունքի, Մրթբի-ձորի պեղումների արդյունքում հայտնավերված գանգաբանական ու ոսկրաբանական հավաքածուններն են:
«Մարդաբանության ֆոնդի համար հատուկ զետեղարան կա, որը համապատասխանում է ֆոնդը պահելու բոլոր չափորոշիչներին: Հայաստանում ստեղծված առաջին մարդաբանական ֆոնդի հետ եմ աշխատում և պետք է նշեմ, որ շատ հետաքրքիր է: Հայաստանի Պատմության թանգարանի մարդաբանության ֆոնդը շուրջ 70 տարվա պատմություն ունի, առաջինը՝ Լճաշենի հավաքածուն է եղել», – ասում է Հասմիկ Սիմոնյանը:
Այս ընթացքում «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնամարդաբանը իր գործընկերների հետ հասցրել է ավարտել շուրջ 40 մարդաբանական նյութի հետ աշխատանքը: Հաջորդը՝ գանգաբանական հավաքածուներն են: Աշխատանքներն ամբողջության ավարտելու համար, ըստ Հասմիկ Սիմոնյանի, դեռ երկու շաբաթ էլ դեռ կպահանջվի:
Լուսանկարները՝ Վռամ Հակոբյանի